C новым годом 2019


 
  • 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 13:06 – 2019-ի հուն­վարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 7400մարդով 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 11:14 – Ամուսնուս մոխիր դարձած տվել են, ու ոչ մի հարցով իմ ընտանիքին չեն մոտեցել.Թող կառավարությունը չգա «Եռաբլուր 
  • 11:16 – Սա ոչ միայն սպանություն է, այլեւ անչափահասի հետ սեռական կապի դեպք, քանի որ աղջիկը անկողնու մեջ մերկ է եղել 
  • 12:05 – «Միսս Տիեզերք»-ի հայաստանցի մասնակցին սպառնում են 

«Ժամանակ». Արդյունավետ կառավարման վերաբերյալ հանրային պահանջներն այլևս կդիտվեն որպես մարդկանց անաշխատանք թողնելու պահանջ

«Ժամանակ». Արդյունավետ կառավարման վերաբերյալ հանրային պահանջներն այլևս կդիտվեն որպես մարդկանց անաշխատանք թողնելու պահանջ««Դուք ուզում եք մարդկանց կրճատենք, որ անաշխատա՞նք մնան», երեկ հայտարարել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, երբ նրան լրագրողները հարցրել են, թե ինչպես է ընթանում արդյունավետ կառավարման վերաբերյալ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունների իրականացումը:

Արմեն Երիցյանի պատասխանն, ըստ էության, բացահայտում է իշխանական հնարքի ամբողջ «հմայքը», որ պետք է գործի դրվի արդյունավետ կառավարման մասին հասարակական հարցադրումներին ի պատասխան: Եվ այդ գաղափարն, ըստ էության, դրված էր նաև Հովիկ Աբրահամյանի մայիսի 12-ի հայտնի ելույթի հիմքում, որտեղ նա խոսում էր այն մասին, թե տարիներ շարունակ չեն գնացել նման քայլերի՝ սոցիալական լարվածություն չառաջացնելու համար, բայց քանի որ այսօր կա հանրային պահանջ ու հրամայական, ապա այլևս պետք է գնան:

Սա, իհարկե, ոչ այլ ինչ է, քան իշխանական երեսպաշտության մի դրսևորում, որի միջոցով իշխող համակարգը փորձում է դուրս գալ անարդյունավետ կառավարման վերաբերյալ հանրային հարցադրումների կոնկրետ քաղաքական կամ իրավական պատասխանատվության տակից, փոխարենը հասարակությանը դնել այդ հարցադրումների համար բարոյական պատասխանատվության տակ՝ հակադարձելով այնպիսի ձևերով, ինչպես, օրինակ, նախարար Երիցյանը:

Այսինքն՝ արդյունավետ կառավարման վերաբերյալ հանրային պահանջներն այլևս կդիտվեն որպես մարդկանց անաշխատանք թողնելու պահանջ: Բնականաբար, անաշխատանք կթողնվեն առաջին հերթին այն մարդիկ, ում հույսը հենց այդ աշխատանքն ու աշխատավարձն է, և որոնք այդ տեղում են առանց հովանավորի կամ հովանավորների:

Ավտոպարկը կամ հաստիքները դրանք քողն են, ծխածածկույթը, երեսպաշտության ու շանտաժի միջոցը, որի տակ տեղի է ունենում բյուջետային միջոցների ահռելի յուրացում տարատեսակ պետպատվերների, պետգնումների և այլ մեխանիզմների միջոցով, որոնք բաժին են ընկնում առավելապես սեփական բիզնեսներին, հարազատների բիզնեսներին, ընկերական բիզնեսներին: Եվ մսխումները տեղի են ունենում արդեն այդ ոչ պետական հարթության վրա:

Արդյունավետ կառավարման խնդիրն այստեղ է, որտեղ սակայն կառավարությունը չունի նենգափոխման միջոցով հանրությանը բումերանգի էֆեկտով բարոյական հարցադրումներ ներկայացնելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով կարվի ամեն ինչ, այդ ուղղությամբ «արդյունավետ կառավարում» օպերացիայի տարածումը թույլ չտալու համար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 335


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v