Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը (լուսանկարներ) » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը (լուսանկարներ)


Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը (լուսանկարներ) 

Այսօր տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Մինչ նիստի սկսվելը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են: 
Այնուհետև տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը: 

Վարչապետը ողջունել է ներկաներին և նշել, որ ԵԱՏՄ զարգացման ներկա փուլում առկա է ապրանքների և ծառայությունների ընդհանուր շուկայի կայացման դրական դինամիկա: «ԵԱՏՄ շրջանակում արդեն ստեղծվել է ամուր պայմանագրային հիմք, մշակվում են փոխգործակցության մեխանիզմներ: Այս ուղղությամբ համաձայնեցված աշխատանքը, անկասկած, իր ներդրումը կունենա մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման գործում, կբարձրացնի մեր տնտեսությունների մրցունակության մակարդակը և համաշխարհային տնտեսության մեջ դրանց ներգրավման աստիճանը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը կարևորել է միջազգային և տարբեր ձևաչափերով համագործակցության ընդլայնումը, ԵԱՏՄ-ի ավելի սերտ առևտրատնտեսական համագործակցությունն առանձին երկրների հետ, ինչը հնարավորություն կտա բարձրացնել ԵԱՏՄ-ի զարգացման մակարդակը: Այդ համատեքստում, ՀՀ կառավարության ղեկավարն այսօրվա օրակարգի առանցքային կետերից առանձնացրել է Չինաստանի հետ համագործակցության հարցը: Նա նշել է, որ ԵԱՏՄ-ի՝ Չինաստանի հետ փոխգործակցության իրավական ամրագրումը թույլ կտա ոչ միայն ավելացնել առևտրի ծավալը, այլև խոշոր ենթակառուցվածքային նախագծերի համար ներգրավել ներդրումներ, դիվերսիֆիկացնել լոգիստիկ հնարավորությունները: Այս տեսանկյունից, Հովիկ Աբրահամյանը կարևորել է աշխատանքը եվրասիական նախագծի և Չինաստանի՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությունների ուղղությամբ, որը Եվրոպան և Ասիան կկապի տարբեր երթուղիներով՝ ինչպես ԵԱՏՄ պետությունների, այդ թվում Հայաստանի միջոցով, այնպես էլ Հնդկաստանով և Իրանով: Վարչապետի խոսքով՝ ունենալով պատմական փորձ և լինելով ԵԱՏՄ միակ երկիրը, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, Հայաստանը պատրաստ է իրականացնել այդ նախագիծը:

Նրա խոսքով՝ առանձնահատուկ ուշադրության է արժանի ԵԱՏՄ-ում ընդհանուր շուկաների ձևավորման հարցը, որոնց գործունեությունը թույլ կտա վերացնել ապրանքների շարժի ճանապարհին դեռևս գոյություն ունեցող արգելքները, ավելացնել պետությունների միջև տնտեսական համագործակցության տեմպերն ու ծավալները: Այս համատեքստում, Հովիկ Աբրահամյանն ընդգծել է նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգի ընդունման նշանակությունը:«Մենք կողմ ենք նիստի համար համաձայնեցված փաստաթղթերի նախագծերի ընդունմանը, որոնք ներառում են ԵԱՏՄ-ում փոխգործակցության տարբեր ոլորտներ»,- նշել է վարչապետը՝ նիստի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք և փոխընդունելի որոշումների կայացում: 

ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ընդունելության, հյուրընկալության և աշխատանքի, բարենպաստ միջավայր ստեղծելու համար: Նա կարևորել է պարբերական հանդիպումների անցկացումը՝ ինտեգրացիոն գործընթացների ակտիվացման և իրենց առջև դրված խնդիրների լուծման տեսանկյունից: Դմիտրի Մեդվեդևն անհրաժեշտ է համարել միության իրավապայմանագրային բազայի ամրապնդումը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ամբողջական ապահովումը և դեռևս առկա արգելքների ու սահմանափակումների վերացումը, տնտեսության առաջնային ոլորտներում միասնական շուկաների ձևավորումը: Ռուսաստանի վարչապետը կարևորել է նաև ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի արագ ընդունումը՝ գործարար հանրության համար ապահովելով հասկանալի, կանխատեսելի և նպաստավոր օրենսդրական դաշտ: Դմիտրի Մեդվեդևն անհրաժեշտ է համարել առևտրատնտեսական կապերի զարգացումը հիմնական գործընկերների հետ, այդ թվում՝ Չինաստանի, Վիետնամի և Հարավարևելյան Ասիայի այլ պետությունների հետ:

Ղազախստանի Հանրապետության վարչապետ Կարիմ Մասիմովը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ նշելով, որ Ղազախստանն առաջարկել է 2016 թվականը հայտարարել առանցքային՝ երրորդ երկրների հետ տնտեսական հարաբերությունների զարգացման և ինտեգրացիոն գործընթացների ընդլայման ուղղությամբ: Նա կարևորել է ԵԱՏՄ երկրների ազատ առևտրի իրականացումն այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են՝ Հնդկաստանը, Եգիպտոսը, Իրանը և այլն: Ըստ Մասիմովի, ԵԱՏՄ-ն ստեղծվել է որպես բաց տնտեսական ընկերակցություն և պետք է շեշտը դնել տեխնոլոգիական զարգացման և ներդրումների գրավչության վրա: 

Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովն իր ելույթում առաջնային է համարել նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգը և կարևորել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի ընդունումը: 

Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովի խոսքով՝ Ղրղզստանի համար ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության նպատակային և հետևողական աշխատանքը հանդիսանում է առաջանային ուղղություն: Նա նշել է, որ իր երկիրը նպատակադրված է ակտիվորեն իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ եվրասիական ինտեգրացիայի ամրապնդման համար, համատեղ փոխգործակցությամբ գտնել նոր ուղղություններ՝ ԵԱՏՄ պետությունների տնտեսությունների մրցակցունակության և հնարավորությունների բարձրացման համար: 

Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում հետագա համագործակցության զարգացմանն ուղղված շուրջ մեկ տասնյակ հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգին, կոորդինացված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին արձանագրության դրույթների կիրառմանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերին, Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի փոխանցման և բաշխման հաշվետվությանը, ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի պայմանագրի նախապատրաստման ժամկետներին և այլն: 

Նիստի արդյունքում ստորագրվել և հավանության են արժանացել վերոնշյալ փաստաթղթերը, որոնք ամրագրում են անդամ պետությունների փոխգործակցությունը տնտեսության բազմաթիվ ոլորտներում: Ստորագրվել է նաև ԵԱՏՄ անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ փաստաթուղթ: 

Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել օգոստոսի 12-ին Սոչիում: 

[/b][/b]

Նիստից հետո ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարներին է ներկայացվել ՀՀ-ում արտադրված և ներմուծված ապրանքների վրա դրոշմապիտակների էլեկտրոնային կառավարման համակարգը:

Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը (լուսանկարներ)

Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը (լուսանկարներ)

Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը (լուսանկարներ)




Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը (լուսանկարներ)
[/b][/b][/b][/b] хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 548


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    v