Ռուսաստանում արծաթի խոշորագույն արտադրողը եւ ոսկու առաջատար արդյունահանողներից մեկը նախատեսել է 2016-ի արդյունքում արտադրությունն ավելացնել մինչեւ ոսկու համարժեքի 1,26 մլն ունցիա: Այդ մասին ասված է ընկերության 2016-2020 թթ. թարմացված կանխատեսման մեջ, որն արտացոլում է Հայաստանում Կապանի հանքավայրի ձեռքբերումը:Ավելի վաղ ընկերությունը 2016-ի արդյունքում արտադրության աճ էր կանխատեսել մինչեւ 1,23 մլն ունցիա ոսկու համարժեքով, հայտնում է ՏԱՍՍ-ը:
2017-ին ընկերությունը մտադիր է արտադրությունն ավելացնել մինչեւ ոսկու համարժեքով 1,4 մլն ունցիա (նախորդ կանխատեսումն էր` 1,3 մլն), 2018-ին` մինչեւ 1,55 մլն ունցիա ոսկու համարժեքով (ավելի վաղ` 1,4 մլն), 2019-ին` մինչեւ 1,7 մլն ունցիա ոսկու համարժեքով (ավելի վաղ` 1,5 մլն), 2020-ին` 1,8 մլն ունցիա ոսկու համարժեքով (ավելի վաղ` 1,6 մլն):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Polymetal-ը գնում է Հայաստանում Կապանի ոսկու գործող հանքավայրը 25 մլն դոլարով: Հայաստանում ընկերության երկրորդ ակտիվի գնման գործարքը, որը տարեկան 1 տ ոսկուց պակաս է արդյունահանում, սակայն բարձր ներուժ ունի, նախատեսված է ավարտել 2016-ի երկրորդ եռամսյակում:
//news.am/arm/news/327685.html хорошие новости дня новости кавказа бесплатно