• 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 17:20 – Միզապարկի քաղցկեղ.ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 12:02 – ՈՒշադրություն.31-ամյա դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի. նա նախկինում 7 անգամ դատված է եղել 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Ինչի՞ վրա էր հույս դրել հակառակորդը

Ինչի՞ վրա էր հույս դրել հակառակորդը

Ի հեճուկս քաղաքական շահագրգռվածություններ ունեցող մարդկանց՝ ինձ թվում է, որ Ադրբեջանին 4-օրյա պատերազմում չի հաջողվել հասնել իր ռազմական նպատակներին: Դա չի հաջողվի նաեւ հաջորդ հարձակման ժամանակ, որը, կարծում եմ, սարերի հետեւում չէ՝ բառիս բուն եւ փոխաբերական իմաստներով: Իհարկե, հակառակորդը կարող է հայտարարել, որ նա գրավել է Ֆիզուլին, Թալիշը կամ Մատաղիսը, բայց մենք հո գիտենք ճշմարտությունը: Մի խոսքով՝ որքան էլ դա տհաճ լինի Հայաստանում եւ Հայաստանից դուրս որոշ մարդկանց համար, Ադրբեջանի ռազմական ծրագրերը ձախողվել են: Ինչի վրա էին դրանք հիմնված: Իհարկե, նախեւառաջ, արտաքին գործոնների վրա: Հակառակորդը գիտեր եւ հիմա էլ գիտի, որ համանախագահ երկրները եթե չեն խրախուսելու, ապա առնվազն մատների արանքով են նայելու իր հարձակման վրա: Բայց Ադրբեջանն ուներ նաեւ հաշվարկներ, որոնք կապված էին Հայաստանի ներքին կյանքի հետ: Նրանք վստահ էին, որ՝ 1/ Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակն աղետալի է, 2/ ներքին քաղաքական պայքարն այնպիսի սրության է հասել, որ վաղը կամ մյուս օրը կլինի իշխանափոխություն, 3/ դժգոհ եւ հիասթափված ժողովուրդն օգնության չի հասնի ցեղասպանության վտանգի առաջ կանգնած իր հայրենակիցներին: Որտեղից էր հակառակորդը քաղում այդ տեղեկությունները: Նախեւառաջ, կարծում եմ, հայաստանյան բաց աղբյուրներից՝ ֆեյսբուքից, կայքերից, թերթերից, Ազգային ժողովի ելույթներից: Հայաստանն Ադրբեջան չէ, այստեղ մարդիկ ինչ ուզում՝ գրում եւ ասում են, եւ, հետեւաբար, թացը չորից տարբերելու համար մտավոր որոշակի ճիգեր են պետք: Ենթադրենք, արտերկրում ապրող մի նախկին հայաստանցի, որն արդեն մի 20 տարի հայրենիքում չի եղել, ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «քավորիս բաջանաղի մորքուրն ինձ երեկ զանգել եւ պատմել է, որ Երեւանում մարդիկ սովահար ընկնում են փողոցում»: Որից հետո մի 10 կայք դա դարձնում է «լուր»՝ «ՇՏԱՊ: ՏԱՐԱԾԵԼ: Պողոսի քավորի բաջանաղի մորքուրը սովից ուշաթափվել է Բաղրամյան փողոցում՝ նախագահական նստավայրի դիմաց»: Դրանից հետո մի քանի ընդդիմադիր մեկնաբան այդ «փաստի» հիման վրա «խորը վերլուծություն» են գրում: Այդ ամենի մեջ որեւէ արտառոց բան չկա՝ աշխարհի բոլոր քիչ թե շատ ժողովրդավարական երկրներում նույն երեւույթն է: Պարզապես նրանք, ովքեր Ադրբեջանում որոշում ընդունողներին զեկուցում են Հայաստանի իրավիճակը, առաջնորդվում են նման տեղեկություններով: Կամ՝ խորհրդարանում որեւէ ընդդիմադիր պատգամավոր հայտարարում է՝ «հանցավոր ռեժիմի հեռացմանը մնացել է 4 ժամ 15 րոպե»: Ադրբեջանում, չխորանալով իրավիճակի մեջ, մտածում են՝ «ըհը՜, հեսա սկսվելու է»: Կամ տեսնում են քաղաքացիների բողոքի ցույցեր, լսում են իշխանության հասցեին ծանր (գլխավորապես՝ արդարացի) մեղադրանքներ եւ մտածում են՝ այս մարդիկ, նրանց ամուսիններն ու որդիները չեն գնա հայրենի հողը պաշտպանելու: Կարճ ասած, լավ չեն հասկանում մեր ժողովրդի հոգեբանությունը: Իհարկե, մենք ունենք ծանրագույն եւ շտապ լուծում պահանջող խնդիրներ, եւ դրանց մասին պետք է բաց եւ անկեղծ խոսել: Սակայն դրանց մասին մեր հակառակորդի պատկերացումները հեռու են իրականությունից: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
//www.aravot.am/2016/05/03/687143/ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 436


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v