ԼՂՀ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ադրբեջանի ծրագրած հանցագործ սցենարով իրադարձությունների զարգացումը բացառելու համար. ԼՂՀ ԱԳՆ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

ԼՂՀ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ադրբեջանի ծրագրած հանցագործ սցենարով իրադարձությունների զարգացումը բացառելու համար. ԼՂՀ ԱԳՆ

ԼՂՀ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ադրբեջանի ծրագրած հանցագործ սցենարով իրադարձությունների զարգացումը բացառելու համար. ԼՂՀ ԱԳՆ

Սույն թվականի ապրիլի 2-5 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայից հետո Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել վերջնականապես խափանելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և այն տեղափոխելու ռազմական հարթություն:

Այս մասին ասվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Դրա մասին են վկայում 1994 թ. մայիսի 12-ին կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը միակողմանիորեն չեղարկելու՝ ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում Ադրբեջանի կողմից ձեռնարկված փորձերը: Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը դիմում է արդեն ավանդական դարձած խարդախության և մեքենայությունների պրակտիկային՝ փորձելով մեղքը դնել հայկական կողմի վրա և դրանով իսկ խուսափել պատերազմ սանձազերծելու համար պատասխանատվությունից:

Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ ԼՂՀ, Ադրբեջանի և Հայաստանի միջև 1994 թ. մայիսին 12-ին անժամկետ կնքված համաձայնագիրը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ իրական ձեռքբերումը:

Հենց այս համաձայնագրի շնորհիվ է հիմք դրվել խաղաղ բանակցություններին և պայմաններ ստեղծվել հակամարտության արդարացի և վերջնական լուծմանն ուղղված միջնորդների գործունեության համար: Կիսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի տեսակետն առ այն, որ սույն համաձայնագիրը, ինչպես նաև 1995 թ.փետրվարին կնքված համաձայնագիրը հիմք են հանդիսանում հրադադարի և դրա ամրապնդման համար, չափազանց կարևոր ենք համարում միջազգային հանրության և միջնորդ երկրների դիրքորոշումների կոնսոլիդացումը արդյունավետ և անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու հարցում՝ստիպելու Ադրբեջանին հավատարիմ լինել նշված համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններին։

ԼՂՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է նշված համաձայնագրերը վերանայելու ադրբեջանական իշխանությունների ցանկացած փորձ՝ այն գնահատելով որպես հերթական պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի բացահայտ մտադրություն, և անհրաժեշտ է համարում 1994 թ. մայիսին հաստատված հրադադարի ռեժիմի լիակատար վերականգնումը։ ԼՂՀ և նրա բնակչության անվտանգության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման նպատակով ԼՂՀ իշխանությունները կձեռնարկեն դիվանագիտական և հնարավոր այլ միջոցներ` 1994 թ. մայիսի 12-ի և 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերի լիակատար իրագործումն ապահովելու և Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված հանցագործ սցենարով իրադարձությունների զարգացման հնարավորությունը բացառելու համար»,–ասվում է հայտարարությունում хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 750


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v