Մահացած լինելու վարկածը չի քննարկվում. Սյունիքում 2 ամիս առաջ անհետ կորած Վրեժին դեռ որոնում են » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Մահացած լինելու վարկածը չի քննարկվում. Սյունիքում 2 ամիս առաջ անհետ կորած Վրեժին դեռ որոնում են

Մահացած լինելու վարկածը չի քննարկվում. Սյունիքում 2 ամիս առաջ անհետ կորած Վրեժին դեռ որոնում են

Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի 25-ամյա բնակիչ Վրեժ Օհանյանի անհետացումից երկու ամսից ավելի է անցել, սակայն նրա գտնվելու վայրի մասին դեռեւս որեւէ տեղեկություն չկա:

NEWS.am-ի հետ զրույցում Անգեղակոթի գյուղապետ Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ որոնողական աշխատանքները շարունակվում են: Վրեժի հարազատները վստահ են` նա ողջ է:

«Շաբաթը երկու անգամ ոստիկաններ են գալիս, որոնում են գյուղով մեկ: Նրան մահացած գտնելու վարկածը չի քննարկվում դեռ: Հույսներս չենք կորցնում, փնտրում ենք»,-ասաց գյուղապետը:

Նշենք, որ Վրեժ Օհանյանը հունվարի 14-ից որոնվում է որպես անհետ կորած:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Անգեղակոթի գյուղապետը հայտնել էր, որ 25-ամյա երիտասարդը վերջերս է նշանադրվել, նրա հարսնացուն նույնպես տեղեկություն չունի նրա գտնվելու մասին: Գյուղապետի խոսքով՝ անհետ կորածի ընտանիքի հետ զրույցից պարզ է դարձել, որ տնից դուրս գալու օրը Վրեժը բարձր տրամադրություն է ունեցել, եւ, առհասարակ, էական խնդիրներ չի ունեցել: Ըստ գյուղում շրջանառվող մեկ այլ վարկածի, սակայն, երիտասարդը վիրավորվել է ընտանիքի անդամներից եւ հեռացել:

Նշենք, որ Վրեժ Օհանյանը պարբերաբար արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան, աշխատում է որպես զոդող, եւ ամիսներ առաջ էր վերադարձել Հայաստան:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) հարուցված քրեական գործի շրջանակում նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ երիտասարդը բնակատեղից մեկնելու կամ երկարատեւ բացակայելու մտադրությունը հարազատներից թաքցնելու պատճառներ չի ունեցել, իր մոտ չի ունեցել այնպիսի անձնական իրեր, առանց որոնց հնարավոր է երկարատեւ բացակայել բնակավայրից:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երիտասարդի կորելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

news.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 694


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v