«Որոշ բաներ արժեր անել, որոշ բաներ՝ ոչ: Մեր հանրությունը առանց լուրջ միջոցների կարողանում է տոն ստեղծել, օրինակ՝ երիտասարդները Հրապարակում պար բեմադրեցին: Չեմ կարծում, թե սինթետիկ եւ ուռճացված ծախսերի կարիք կար»,-նշեց Սաֆարյանը:
Անդրադառնալով այսօր առավոտյան քաղաքապետարանի աշխատակիցերի ճոխ ընդունելությանը, Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց, որ, իհարկե, քաղաքապետարանում աշխատող կանայք նույնպես պետք է ուշադրության արժանանան, սակայն նման ընդունելությունը նա տեղին չի համարում. «Կարելի էր կոլեկտիվում փոքրիկ ֆուրշեթով տոնել, ես այլ կերպ կվարվեի»:
«Ա1+»-ն այսօր տեղեկացել է, որ Երեւանի քաղաքապետարանի՝«Ձեզ համար, կանայք» ակցիան, որի շրջանակներում մարտի 8-ից ապրիլի 7-ը կանանց անվճար բուժօգնություն էր իրականացվում, այս տարի նախատեսված չէ: Սրա վերաբերյալ Ստյոպա Սաֆարյանը նշեց.
«Այն բավականին ծախսատար ծրագիր էր, սակայն միակն էր, որը մենք երբեւէ չենք քննադատել: Շատ ավելի ճիշտ կլիներ, որ վիրահատության կարիք ունեցող կանանց օգնեին այդ միջոցներով: Այ դա նրանց համար իսկապես տոն կլինի: Այն մարդիկ, որոնք երջանիկ են կամ խնդիրներ քիչ ունեն, այսպես, թե այնպես տոնը զգալու են: Պետք է տոն սարքել հատկապես այն կանանց համար, ովքեր առողջության պակաս ունեն»,-եզրափակեց նա: