«Ես ստեղ եմ մնալու, հետո ախպերս ա գալու, միասին ապրելու ենք». Տանձատափի փոքրիկ բնակիչները » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

«Ես ստեղ եմ մնալու, հետո ախպերս ա գալու, միասին ապրելու ենք». Տանձատափի փոքրիկ բնակիչները

«Ես ստեղ եմ մնալու, հետո ախպերս ա գալու, միասին ապրելու ենք». Տանձատափի փոքրիկ բնակիչները

«Իմ մայրիկը գնաց Գորիս, բայց ես ստեղ եմ սովորում: Ես մեր դպրոցը շատ եմ սիրում: Երբ մենք ընտանիքով տեղափոխվեցինք Գորիս, մեկ շաբաթ դպրոց չգնացի: Էնքար արեցի, ինձ հետ բերեցին գյուղ` մեր դպրոցը: Ես մեր դպրոցի չորս ուսուցիչներին ու տնօրենին էլ եմ շատ սիրում, իրանք էլ ինձ են սիրում, գիտե՞ս»,- պատմում է 7-ամյա Գոռը, ով ապրում է Սյունքի մարզի Տանձատափ գյուղում և սովորում տեղի դպրոցում:

Այս խոսակցությունը լսելով` մեզ է միանում նաև Վրեժը և նշում, որ ինքն էլ Գոռի դասընկերն է. «Հա՛մ միասին խաղում ենք, հա՛մ էլ միասին դպրոց գնում»,- ասում է:

«Ես ստեղ եմ մնալու, հետո ախպերս ա գալու, միասին ապրելու ենք». Տանձատափի փոքրիկ բնակիչները


Տանձատափ գյուղը գտնվում է Սյունյաց լեռների կիրճում՝ Որոտանի ափին: Տանձատափը Հայաստանի փոքր գյուղերից մեկն է, այստեղ բնակվում է ընդամենը 69 մարդ: Գյուղի դպրոցում սովորում է 10 աշակերտ՝ 6 տղա, 4 աղջիկ: Գոռն ու Վրեժն էլ սովորում են 2-րդ դասարանում:

Երեխաների հետ որոշում ենք շրջել գյուղով, ցույց են տալիս կողք-կողքի շինված իրենց տները, գյուղի մեջտեղում գտնվող մատուռն ու նոր վերանորոգված մշակույթի տունը: Իսկ գյուղի կենտրոնից մի փոքր ներքև դպրոցն է:

«Ես ստեղ եմ մնալու, հետո ախպերս ա գալու, միասին ապրելու ենք». Տանձատափի փոքրիկ բնակիչները


Երբ Գոռին հարցնում եմ` արդյոք ծնողները նո՞ւյնպես գյուղ են վերադարձել, պատասխանում է, որ միայն ինքն է եկել. «Մենք 5 եղբայր ենք, ես ամենամեծն եմ: Գորիսից մենակ ես եմ եկել, եկել եմ պապիս ու տատիս հետ եմ ապրում, օգնում եմ նրանց, պապիս հետ ակումբում ենք աշխատում, մաքրում ենք»,- ոգևորված պատմում է Գոռը:

Վրեժն ուզում է ֆուտբոլիստ դառնալ, նաև կարատեիստ, իսկ երբ հետաքրքրվում եմ՝ արդյոք գնո՞ւմ է կարատեի պարապմունքների, պատասխանում է. «Չեմ պարապում, բայց կարողանում եմ կռվել. հա՛մ Հովհաննեսին եմ վեր գցում, հա՛մ էլ Գոռին»: Գոռն ընդդիմանում է. «Ա՜, լավ էլի, ոտդ քաշեմ, վեր կընգնիս»:

Զրույցի ընթացքում հետևից ձայն եմ լսում. մեզ է միանում նաև Լեռնիկը և զարմացնում հեծանիվով կատարած իր հնարքներով: Հետո Գոռն ասում է, որ մի քիչ մեծանա, պապն իր համար հեծանիվ է գնելու. «20 000 է, բայց ես երկու հատ եմ ուզում, մինը՝ մեծ, մինը՝ պուճուր, այ էսքան (ձեռքով ցույց է տալիս բարձրությունը)»:

Ճանապարհից այն կողմ երևում է կարմիր կտուրով միհարկանի շինություն, Գոռն ասում է. «Սա էլ մեր դպրոցն է, բայց հիմա չենք կարող մտնել. փակ է, կիրակի է»:

Դպրոցից վերադառնում ենք, հասնում ենք իրենց խաղալու վայր՝ մի փոքրիկ տաղավար (թիթեղների կտորներով հարմարեցված, մոտ 1 մետր բարձրությամբ), միասին նստում փոքրիկ սեղանի շուրջ: «Էստեղ հավաքվում ենք, նստում երեխեքով, դուռակ ենք խաղում, կարտ ենք խաղում, բլոտ, խոզուկ կամ էլ իրար հետ խոսում, իսկ Պռանի կտրում ֆուտբոլ ենք խաղում, բայց հիմա չենք կարա. հիմա ցեխ ա, ամառն ենք խաղում կամ չոր եղանակին»,- ասում է Վրեժը:

«Ես ստեղ եմ մնալու, հետո ախպերս ա գալու, միասին ապրելու ենք». Տանձատափի փոքրիկ բնակիչները


Գոռն ու Վրեժը տարբեր կարծիքներ ունեն իրենց գյուղի մասին: Վրեժն արդեն որոշել է, որ մեծանա, գնալու է գյուղից ու հարմար աշխատանք գտնի Կապանում, իսկ Գոռը խոստացել է ինքն իրեն երբեք չլքել իրենց գյուղը. «Ես ստեղ եմ մնալու, հետո ախպերս ա գալու, միասին ապրելու ենք, պապիս ու տատիս օգնելու ենք, միասին աշխատելու ենք»,- ավելացնում է Գոռը:

Ամալյա Մարգարյան

ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

hetq.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 602


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v