• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Ոստիկանական գործողություններից տուժած լրագրողների գործով քննությունը ձգձգվում է

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը  բացասական է գնահատում  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հուլիսի 3-ին հարուցված` լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ գործի քննության ընթացքը. «Կատարվել է ծանր հանցագործություն, դեպքից անցել է շուրջ 17 օր, ունենք տուժած լրագրողներ, այդ մասին են վկայում համացանցում առկա տեսանյութերը, սակայն մինչ օրս այդ լրագրողները չեն ճանաչվել տուժողներ, անգամ չեն էլ հարցաքննվել, նմանատիպ այլ գործով արդեն կունենայինք ձերբակալված անձինք: Անչափ դանդաղ է աշխատում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչը»:

Նշենք նաև, որ մինչ օրս գործով որևէ մեկը չի ներգրավվել ո՛չ կասկածյալ, ո՛չ  մեղադրյալ, այն դեպքում, երբ լրագրողներից մեկը ճանաչել է իր նկատմամբ բռնություն գործած անձին:

«Քրեական գործի քննության ձգձգման գործոնները, ըստ փաստաբանի, տարբեր կարող են լինել` սկսած քննիչի պրոֆեսիոնալիզմի բացակայությունից, մինչև ինչ-որ մարդկանց անձնական շահագրգռվածությունը»,- նշեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։

Նիկոլայ Բաղդասարյան

Նիկոլայ Բաղդասարյան

Նիկոլայ Բաղդասարյանը ծանոթացել է իրեն ներկայացրած նյութերին և եկել հետևյալ եզրակացության. «Տպավորությունն այնպիսին է, որ առաջին քայլը, որ կատարվել է ոստիկանության կողմից, դա այն է, որ զրկել են լրագրողներին իրականացնելու իրենց մասնագիտական  գործունեությունը, այսինքն` թույլ չեն տվել լրագրողներին լուսաբանել տեղի ունեցող իրադարձությունները, ոչնչացվել է լրագրողների մասնագիտական գույքը, լրագրողները բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ, իրենց նկատմամբ հնչել են սպառնալիքներ, լրագրողի նկատմամբ կիրառվել է բռնություն: Եթե քրեական գործով հիմնավորվեց, որ այդ գործողություններն եղել են նախապես ծրագրված, ապա քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն ոչ միայն անմիջապես կատարողները, այլ նաև կազմակերպիչները: Այսօր մենք կարող ենք միայն արձանագրել փաստերը, որոնք առկա են համացանցում: Դիտելով կադրերը՝ տպավորությունն այն է, որ ոստիկանության աշխատողները բավականին վատ են իրենց պարտականությունը կատարել: Կադրեր կան, որտեղ ոստիկանության աշխատակիցն ուղղակի ոտքով հարվածում է իրենից հեռացող քաղաքացուն: Առանց որևէ առիթի լրագրողին սկսում են հրել, հնչեցնում են քաղաքացու հասցեին հայհոյանքներ: Ոստիկանը ներկայացնում է պետությունը, և իր գործողությունները պետք է խստագույնս լինեն օրենքի սահմաններում, անթույլատրելի է ոստիկանի կողմից հնչեցվող հայհոյանքները, այն քաղաքացու նկատմամբ, որի անվտանգությունը նա պետք է պաշտպանի»:

ԳԱԼԱ Հ/Ը լրագրող Փ. Ֆահրադյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանը

ԳԱԼԱ Հ/Ը լրագրող Փ. Ֆահրադյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանը

Գործով տուժող լրագրողները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են իրենց մտավախության մասին, որ քննության արդյունքում պատասխանատվության կենթարկվեն մի քանի շարքային ոստիկաններ, իսկ հրաման տվողները կմնան անպատիժ: Փաստաբանը բացատրում է ընթացակարգը.

«Պետք է նախ տարանջատել այն ոստիկաններին, որոնք իրենց գործողություններով խոչընդոտել են լրագրողների մասնագիտական գործունեությանը, հստակ սահմանելով, թե ինչպիսի գործողություն են իրենք կատարել, այնուհետև այդ անձանց հարցաքննության միջոցով պարզել, թե իրենց հանձնարարվե՞լ է այդ գործողությունները կատարել, թե՞ ոչ: Ինչպես ոստիկաններին, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար պետք են անհրաժեշտ ապացույցներ, օրինակ` լուսանկարները, վիդեոնյութերը, անմիջապես լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանի ցուցմունքը, որ իր գործողությունները նախապես կոնկրետ անձի կողմից եղել են ծրագրված և այլն»:

Հիշեցնենք, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի լուսադեմին իրականացված ոստիկանական գործողության ընթացքում և դրանից հետո, պաշտոնեական դիրքն օգտագործելով, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ օգտագործելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առիթով:

1c4485fe-7158-47de-8807-ca4e464886c3_tv_mw1024_mh1024_s 11725056_1073516022678569_1185863210_o 11734029_1073516019345236_1368864717_o

Նաիրա Նալբանդյան

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 717


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v