• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Վտանգվում է ԼՂ ժողովրդի ֆիզիկական գոյությունը. դեսպան

Փետրվարի 15-ին ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց «ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների նկատմամբ հարգանքն որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման առանցքային տարր» խորագրով Անվտանգության Խորհրդի բաց քննարկմանը։


Իր ելույթում դեսպան Մնացականյանն երախտագիտություն հայտնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին երեք հիմնարար հարթության՝ խաղաղություն, զարգացում և մարդու իրավունքներ, ուղղությամբ համապարփակ և հաստատակամ մոտեցման համար։ Դեսպանը նշեց, որ մարդկության պատմությունն ուղեկցվել է հակամարտություններով, պատերազմներով ու նվաճումներով, սակայն այն լի է եղել նաև ժողովուրդների պայքարի օրինակներով` հանուն ինքնորոշման, անկախության և ազատության: ՀՀ դեսպանը հավելեց, որ կանոնադրությունը հիմնված է մարդու հիմնարար իրավունքների, արժանապատվության և մարդու ինքնության արժևորման վրա, և այդ հիմնարար սկզբունքների շնորհիվ ՄԱԿ-ի տանիքի ներքո այսօր հավաքված է 193 պետություն:


ՀՀ դեսպանն այնուհետև նշեց, որ ինքնիշխանության, չմիջամտելու և տարածքային ամբողջականության պահպանման քողի տակ հաճախ խեղաթյուրվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, լռեցվում է նրանց ձայնը, ինչը ծնում է բռնաճնշումների, մարդու իրավունքների կանոնավոր ոտնահարումների և օրենքի գերակայության անտեսման քաղաքական մշակույթ։ Ըստ դեսպան Մնացականյանի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նվաճեց իր ինքնորոշման իրավունքը, մինչդեռ Ադրբեջանի ատելության և ագրեսիայի, մարդու իրավունքների ոտնահարման մշակույթը, շարունակվող ռազմատենչությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ խաղաղ բանակցային գործընթացի մերժումը սպառնում է ԼՂ ժողովրդի ֆիզիկական գոյությանը: Նա մեծապես կարևորեց միջազգային հանրության համախմբած աջակցությունը բանակցային գործընթացին, քանզի այն նվազագույնը զերծ կպահի «մերժող կողմին» կարգավորման սկզբունքներից շեղվելուց:


Անդրադառնալով ինքնիշխանության սկզբունքին՝ ՀՀ դեսպանը նշեց, որ այն իր մեջ կրում է պատասխանատվություն, իսկ անպատասխանատու ինքնիշխանությունը սպառնում է միջազգային խաղաղությանը և անվտանգությանը: Ըստ նրա՝ խաղաղ և ներառական հասարակություն կառուցելու պետությունների պատասխանատվությունը նույնքան կարևոր է, որքան ինքնիշխանությունը: Դեսպանը շեշտեց, որ այդ նպատակով միջազգային համագործակցությունը միջազգային խաղաղության պահպանման տեսանկյունից ոչ պակաս համոզիչ է։ Հղում կատարելով «Ոճրագործությունների վերլուծությունների շրջանակին»՝ ՀՀ դեսպանը եզրափակեց. «կանխարգելման, վաղ նախազգուշացման մեխանիզմների գործառույթը ու վատթարացող իրավիճակների ազդանշանները ՄԱԿ-ի համակարգ ուղղորդելու կարողությունը կենսական նշանակություն ունի»։


ԱԽ բաց քննարկումը նախագահեց Վենեսուելայի ԱԳ նախարար Դելսի Ռոդրիգեզը, իսկ յոթ տասնյակից ավելի պետությունների ներկայացուցիչների թվում ելույթներով հանդես են եկել Անգոլայի, Իսպանիայի, Գայանայի, Արգենտինայի և Էլ Սալվադորի փոխարտգործնախարարները, ՄԱԿ-ի ԳՔ Բան Կի-մունն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:


ԱԳՆ






var post_id = 1435547;




Источник: www.a1plus.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 1805


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v