• 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 17:15 – Ադրբեջանցի լրագրողների «էքսկուրսիան» ԱԻՆ-ում.կառույց , որն ստեղծված է պատերազմական կամ ֆորս-մաժորային իրավիճակների համար. «Փաստ» 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 20:03 – Ռուսաստանը Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին, Հայաստանին չի՞ հանձնի.«Ժողովուրդ» 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Երեխաների քաղցկեղի բուժման գրավականը

Փետրվարի 15-ը քաղցկեղով հիվանդ երեխաների համաշխարհային օրն է: Այս հիվանդության մեծամասնությունը բնածին բնույթ է կրում: Ուռուցքաբանության ոլորտում կանխարգելիչ ծրագրեր չկան: Մասնագետները խորհուրդ են տալիս՝պետք է սկսել ծնողների առողջ ապրելակերպից:


Հայ ուռուցքաբանության ասոցիացիայի նախագահ Գրիգոր Բադալյանը նշում է՝ միայն հատուկ դեպքերում է անհրաժեշտ բուժումը շարունակել արտերկրում. «Եթե երեխայի ընդհանուր վիճակը թույլ է տալիս անցկացնել բուժումը՝ կարիք չկա գնալ արտասահման, բայց որոշ դեպքերում մենք ինքներս ենք ուղղորդում ծնողներին, որ տանեն: Դրանք հաճախ այն դեպքերն են, որոնք ստանդարտ բուժումների հիման վրա լիովին չեն վերանում, եւ կարիք է լինում ավելի հզոր տեսակի բուժումների»:


Բուժման ավարտից հետո՝մինչեւ հինգ տարի երեխաները գտնվում են հսկողության տակ՝ խուսափելու հնարավոր հիվանդության կրկնվելուց:


Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների միջազգային կոնֆեդերացիայի առաջարկով 2002 թվականից փետրվարի 15-ին ամեն տարի նշվում է Երեխաների մոտ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: Այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, կազմակերպել դրամային միջոցների հավաք՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը աջակցելու նպատակով:


Առողջապահության նախարարությունն այս առիթով հայտնում է.


Հայտնաբերել քաղցկեղը հիվանդ երեխայի մոտ դժվար է նույնիսկ մանկաբույժի համար: Այդ իսկ պատճառով շատ է կարևորվում ծնողների ուշադրությունը` որքան շուտ հայտնաբերվի հիվանդությունը, այդքան ավելի հավանական է բուժման բարենպաստ արդյունքը:


Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրության համաձայն` ամբողջ աշխարհում տարեկան 250 000 երեխա հիվանդանում է առաջնային չարորակ ուռուցքով և 90 000 երեխա տարեկան մահանում է քաղցկեղից: Ըստ վիճակագրության` օնկոլոգիական հիվանդությունները (քաղցկեղը) զարգացած երկրներում, ընդհանուր առմամբ, 1-16 տարեկան երեխաների մահացության պատճառների շարքում երկրորդ տեղն են զբաղեցնում: ԱՀԿ մասնագետների կարծիքով, վաղ, ճիշտ ախտորոշման և ժամանակին բուժում ստանալու պարագայում չարորակ ուռուցքների 70 տոկոսը բուժվում է:


Վիճակագրական տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում նկատվում է չարորակ ուռուցքների հիվանդացության աճ` 3-4% տարեկան: Հայաստանում 2014թ., ընդհանուր առմամբ, առաջնային չարորակ ուռուցքի 8365 դեպք է ախտորոշվել, որոնցից 53-ը՝ մինչև 17 տարեկան երեխաներ են:


Վերջին 11 տարվա ընթացքում Հայաստանում 0-17 տարեկանում հայտնաբերվել է չարորակ նորագոյացություններով 767 առաջնակի հիվանդ, տարեկան միջինը` 70 հիվանդ: Հիվանդացությունը համեմատաբար բարձր է եղել 2004-ին (82 դեպք ) և 2005-ին (97 դեպք), այնուհետև տարեցտարի նվազել է՝ 2014 թվականին ընդամենը 53 դեպք:


Հիմնականում արձանագրվել են չարորակ ուռուցքների հետևյալ տեղակայումները՝


1. Արյունաստեղծ և ավշային համակարգի չարորակ նորագոյացություններ` 40%.


2. Գլխուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի չարորակ նորագոյացություններ` 15%.


3. Ոսկրային հյուսվածքի չարորակ նորագոյացություններ` 11%.


4. Երիկամների չարորակ նորագոյացություններ` 7%.


5. Այլ տեղակայումներ (փափուկ հյուսվածքներ լյարդ, աչք և այլն):


Նշենք, որ ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում չարորակ ուռուցքներով երեխաների բուժումը կատարվում է անվճար՝ պետական պատվերի շրջանակներում:


Քաղցկեղով հիվանդ երեխաներին հսկայական օգնություն է ցուցաբերում նաև «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, որի աշխատանքները համակարգում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Այդ աջակցությունն արտահայտվում է հատկապես թանկարժեք ու հազվադեպ դեղորայքի ձեռքբերմամբ և որոշ թանկարժեք հետազոտությունների փոխհատուցմամբ:


Երեխաների քաղցկեղի բուժման գրավականը վաղ ախտորոշումը, բուժման ժամանակակից մեթոդները և, իհարկե, հարազատների սերն ու հոգատարությունն են:





  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 613


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    Օպերատիվ ամփոփագիր
    v