Օրիգինալ երկրներ. բնական պայմաններ եւ այլ առանձնահատկություններ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Օրիգինալ երկրներ. բնական պայմաններ եւ այլ առանձնահատկություններ

Հետաքրքիր է իմանալ այն երկրների մասին, որոնք էականորեն տարբերվում են մյուսներից: Որպես առանձնահատուկ տարբերություն նշվում են կամ բնական պայմանները, կամ ժողովրդագրական հատկանիշները, իսկ որոշ դեպքերում էլ` զբոսաշրջային յուրահատկությունները:

Երկիր-մայրցամաք` Ավստրալիա

Ավստրալիան միակ երկիրն է աշխարհում, որը նաեւ մայրցամաք է, եւ միակ մայրցամաքը, որը նաեւ երկիր է: Ավստրալիայի տարածքը կազմում է 7.686.850 ք/կմ, ինչի շնորհիվ այն վեցերորդ խոշորագույն երկիրն է աշխարհում: Այս երկիր-մայրցամաքը քիչ ավելի փոքր է ԱՄՆ-ից, ակայն 31.5 անգամ մեծ է Մեծ Բրիտանիայից:

Ամենաքիչ այցելված երկիր` Տուվալու

Տուվալուն աշխարհի ամենափոքր երկրներից մեկն է: Այն գտնվում է Ավստրալիայի ու Հավայան կղզիների միջեւ: Փորձագետների կանխատեսումներով Տուվալուն կարող է դառնալ առաջին երկիրը, որը կջրասուզվի, երբ գլոբալ տաքացման պատճառով ջրի մակարդակը զգալիորեն բարձրանա: Բացի այդ, այստեղ շատ դժվար է հասնել, իսկ թռիչքները Ֆիջիից շատ թանկ արժեն: Այսպիսով, ամեն տարի Տուվալու այցելում է միայն 1100 զբոսաշրջիկ:

Ծովի մակարդակից ցածր երկիր ` Հոլանդիա

Զարմանալի է, բայց Նիդերլանդների մոտ 50%-ը ցածր է ծովի մակարդակից: Հենց այս տարածքներում է ապրում բնակչության ավելի քան 60%-ը (15.8 մլն. մարդ):

Ամենաարագ տեմպերով մահացող երկիր` Ուկրաինա

Ուկրաինան համարվում է ծնելիության ամենացածր ցուցանիշով երկիրը, իսկ բնակչության բնական կորուստը կազմում է տարեկան 0,8%: Ըստ կանխատեսումների` մինչեւ 2050 թվականն Ուկրաինան կկորցնի բնակչության մոտ 28%-ը: Եթե այժմ բնակչության թիվը 46.8 մլն. է, ապա 2050 թվականին այդ ցուցանիշը կդառնա 33.4 մլն.:

Երկիր ջունգլիներում` Սուրինամ

Սուրինամի 91%-ը ծածկված է անտառներով, որը կազմում է 14,8 մլն. հա կամ 57 հազար ք/մետր: Անտառահատումների ցածր տոկոսը պայմանավորված է հսկայական ու անանցանելի անտառներով, ինչպես նաեւ բնակչության փոքր թվաքանակով` 400 հազար մարդ: Գրեթե ամբողջ բնակչությունն ապրում է մայրաքաղաքում կամ ափամերձ քաղաքներում, եւ միայն բնակչության 5%-ն է ապրում արեւադարձային անտառներում՝ հիմնականում բնիկներ եւ սեւամորթների վեց ցեղախմբեր:

Բնակչության ամենացածր խտություն ունեցող երկիր` Մոնղոլիա

Բնակչության խտությունը Մոնղոլիայում կազմում է մոտ  1.7 մարդ` մեկ քառակուսի կիլոմետրի համար: Մոնղոլիայի 2,5 միլիոն բնակիչներն ապրում է ավելի քան 600 հազար քառակուսի կիլոմետր տարածքում: Այս մարդկանց մեծ մասն ապրում է քաղաքային վայրերում, քանի որ Մոնղոլիայի անապատներում արոտավայրերը բերրի չեն` հաճախակի երաշտի ու փոշու փոթորիկների պատճառով:

Երկիր-անապատ` Լիբիա

Լիբիան այն երկիրն է, որի տարածքի 99%-ն անապատ է: Լիբիայի անապատը նաեւ համարվում է ամենաչոր վայրը Երկրի վրա: Որոշ տեղեր տասնամյակներ շարունակ կարող են մնալ առանց անձրեւների, եւ նույնիսկ բարձր լեռներում անձրեւները շատ հազվադեպ են լինում` մեկ անգամ 5-10 տարվա ընթացքում:

Երկիր, որտեղ ավելի քան 17,500 կղզի կա` Ինդոնեզիա

Ինդոնեզիայի ամբողջ տարածքը բաղկացած է ավելի քան 17,500 կղզուց: Ջրափնյա ամբողջ գծի երկարությունը 81.350 կմ է: Ամենամեծ կղզիներն են Յավան, Սումատրան, Բորնեոն, Սուլավեսին, Բալին, Լոմբոկը եւ Ֆլորեսը: Բացի այդ, Ինդոնեզիայում է գտնվում համաշխարհային կորալային խութերի 10-15 տոկոսը:

3 մլն. լճերի երկիր` Կանադա

Ամբողջ աշխարհի լճերի ավելի քան 60 տոկոսը գտնվում է Կանադայում: Ջրավազաններն այստեղ այնքան շատ են, որ դրանց ճշգրիտ քանակը մինչ այժմ հայտնի չէ: Որոշ վայրերում յուրաքանչյուր 100 քառակուսի կիլոմետրում գտնվում է ավելի քան 30 լիճ:

Տիգրան Գասաբյան

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 933


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v