Ագարակում հարձակման ենթարկված տղամարդու վիճակը կայունացել է » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Ագարակում հարձակման ենթարկված տղամարդու վիճակը կայունացել է

Ագարակում հարձակման ենթարկված տղամարդու վիճակը կայունացել է

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում փետրվարի 4-ին ավազակային հարձակման ենթարկված Հարություն Բադալյանի վիճակը կայունացել է, արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնից:

Հարություն Բադալյանի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում, հետվիրահատական փուլում բարդություններ չեն առաջացել:

Նշենք, որ Բադալյանը ստացել էր դանակի 24 հարված, որից երկուսը՝ կրծքավանդակի շրջանում, 7-ը՝ որովայնի:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2016թ. փետրվարի 4-ին երեկոյան հիվանդանոց է տեղափոխվել Ագարակի բնակիչ, 52-ամյա Հարություն Բադալյանը՝ կրծքավանդակի առաջնային պատի, ձախ գոտկային շրջանի, ձախ ազդրի ծակած կտրած վերքեր, որովայնի ծակած, կտրած թափանցող վերքեր, բարակ աղու ճարպոնի, աղու միջընդերքի վնասումով, դեմքի սալջարդ վերքեր և քթոսկրի կոտրվածք ախտորոշումով:

Քննությամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքն ավազակության եղանակով հափշտակելու դիտավորությամբ, որպես զենք օգտագործվող սուր կտրող-ծակող առարկաներով զինված, դիմակավորված, ապօրինի մուտք են գործել Հ. Բադալյանի բնակարանին կից հագուստի վաճառասրահ։ Կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ Հ. Բադալյանին նստեցրել են աթոռին, կապկպել կպչուն ժապավենով, սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ հասցրել որովայնի շրջանին և հափշտակելով վաճառասրահում եղած հագուստեղենն ու այլ ապրանքներ՝ դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Գործով 2 անձ կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

news.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 555


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v