Փետրվարի 12-ից հետո հանրապետությունում կզգացվի գարնան շունչը. Գագիկ Սուրենյան » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Փետրվարի 12-ից հետո հանրապետությունում կզգացվի գարնան շունչը. Գագիկ Սուրենյան

Փետրվարի 12-ից հետո հանրապետությունում կզգացվի գարնան շունչը. Գագիկ Սուրենյան

Առաջիկա 5 օրերի ընթացքում հանրապետության տարածքը հիմնականում կգտնվի կայուն անտիցիկլոնի ազդեցության գոտում, ինչը նշանակում է, որ եղանակի էական փոփոխություն չի սպասվում: Բացառություն է կազմում փետրվարի 14-ը. այդ օրը կնկատվի ամպամածության խտացում: Հանրապետության առանձին հատվածներում փետրվարի 14-ին սպասվում են թույլ տեղումներ:

Եղանակի վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումները մեզ հետ զրույցում ներկայացրեց ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Օդի ջերմաստիճանն այսօր եւ վաղն էական փոփոխություններ չի կրի: Սակայն սկսած փետրվարի 12-ից հարավ-արևմուտքից հանրապետության տարածք կներթափանցեն արեւադարձային տաք օդային հոսանքներ, որոնց ազդեցությունը կպահպանվի մինչեւ փետրվարի 15-ը ներառյալ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-ից մինչեւ 15-ը ե′ւ գիշերը, ե′ւ ցերեկը կբարձրանա 6-8 աստիճանով: Արդյունքում, ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Տավուշի եւ Սյունիքի հովտային հատվածներում, մասնավորապես Իջեւան, Բագրատաշեն, Կապան, Մեղրի, Ագարակ քաղաքներում փետրվարի 15-ին օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +15…+18, Արարատյան դաշտում եւ Երեւանում՝ +10…+12 աստիճանի»,- մանրամասնեց Սուրենյանը:

Հարցին, թե առաջիկայում սպասվո՞ւմ է ցուրտ եղանակ, թե՞ կարելի է ասել, որ գարունը «մոտ է», Գագիկ Սուրենյանը պատասխանեց, որ առաջիկա 10 օրերին ցրտեր չեն կանխատեսվում, իսկ դրանից հետո սպասվող եղանակի մասին դեռ չի կարող խոսել:

armtimes.com хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 729


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v