Երեկ` հուլիսի 11-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Ներքին Չարբախ 3-րդ փողոցի բնակիչ, 44-ամյա Արամայիս Օհանյանը Արտաշիսյան 57/12 հասցեի դիմաց իր վարած Opel Astra մակնիշի 33 ՏV 203 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Շիրակի 2ա շենքի բնակիչ, 28-ամյա Կարեն Առաքելյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթից հետո Ա. Օհանյանը բախվել է Երևանի բնակիչ, 49-ամյա Արսեն Զարգարյանին պատկանող Nissan Tiana մակնիշի 71 ՍN 100 համարանիշի ավտոմեքենային: Վրաերթի ենթարկված Կ. Առաքելյանը մարմնական վնասվաքծներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով` մահացել է:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Opel -ի վարորդ Ա. Օհանյանը եղել է ոչ սթափ վիճակում, իսկ նրա նկատմամբ նախկինում մի քանի անգամ վարչական նյութեր են նախապատրաստվել ` ավտովթարների մեջ հայտնվելու համար:
Մանրամասներն՝ այստեղ: