ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ընդունելություն ռազմական ուսումնական հաստատություններում » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ընդունելություն ռազմական ուսումնական հաստատություններում

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ընդունելություն ռազմական ուսումնական հաստատություններում


ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ընդունելություն ռազմական ուսումնական հաստատություններում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2016-2017 ուսումնական տարվա ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների` արական և իգական սեռի դիմորդների, ՌԴ և ՀԱՊԿ անդամ պետությունների, ինչպես նաև ՀՀ ՊՆ պատվերով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում և Երևանի պետական բժշկական համալսարանի քոլեջում հատկացված տեղերի համար` միայն արական սեռի դիմորդների ընդունելություն:

ՌՈՒՀ-երի ընդունելությանը կարող են մասնակցել ՀՀ և ԼՂՀ 18-ից 23 տարեկան քաղաքացիները: ՀՀ ՊՆ պատվերով բուհերում հատկացված տեղերում կարող են ընդունվել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դպրոցների, իսկ քոլեջում հատկացված տեղերում` միջին դպրոցների 2016 թվականի շրջանավարտները:

ՀՀ ՊՆ ՌՈՒՀ-երի դիմորդները համապատասխան հաստատություններ պետք է ներկայացնեն «մաթեմատիկա» և «ֆիզիկա» առարկաների, իսկ ՌԴ և ՀԱՊԿ անդամ պետությունների դիմորդները` ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչություն, բացի նշվածից, պետք է ներկայացնեն նաև «ռուսերեն» առարկայի միասնական քննության վկայագիր:

Բուհերում և քոլեջում հատկացված տեղերի ընդունելության մրցույթն անցկացվելու է ընդհանուր հիմունքներով` ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատված ընդունելությունների կարգերի համաձայն:

Ընդունելությանը մասնակցել ցանկացող դիմորդները փաստաթղթերի ձևակերպման համար մինչև 2016թ. մարտի 1-ը պետք է դիմեն բնակության վայրի զինկոմիսարիատներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 29-45-84, 29-45-73 հեռախոսահամարներով:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Источник: www.7or.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 575


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v