Ստեղծագործող մարդու մասին․․․ պատմում է Կապանցի երիտասարդը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Ստեղծագործող մարդու մասին․․․ պատմում է Կապանցի երիտասարդը

Ստեղծագործող մարդու մասին․․․ պատմում է Կապանցի երիտասարդը

Զրույցը, որ տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր երիտասարդի հետ, որը վերջերս է վերադարձել Բուլղարիայից, մտորելու տեղիք է տալիս: Ցավալի է, որ ամեն բան արվում է, որ մեր երիտասարդները հիասթափվեն ու հեռանան երկրից: Բազմաշնորհ է մեր զրուցակիցը, բայց… լսենք նրան, կարևորը, որ լավատես է ու տա Աստված, որ վերջնականապես չհիասթափվի Հայրենիքից:

– Գառնիկ Բեգլարյան, բեմական անունը՝ ԳԱԲրիել:
– Ես Սյունեցի եմ. Ծնվել եմ լեռնահայաստան – Կապանում, որտեղ ապրել եմ իմ մանկությունը , որտեղ միշտ կա ջերմություն և սեր։ Ես ասելիք ունեմ, դժվար է, փորձում եմ ասելիքս տեղ հասցնել, չգիտեմ ինչպես կստացվի, բայց կարող եմ ասել, որ բեմն իմ կյանքն է:
– Դուք առաջա՞րկ ստացաք Բուլղարիայից:
– Ոչ, ինտերնետում , www.tvart.info-ի հայտարարության հիման վրա ուղարկեցի իմ երգը և իմ տվյալները , մեկ ամսից ես նամակ ստացա Tv Art հեռուստաալիքի տնօրեն Ստիլիյան Իվանովից, Ստիլիյանը հավանել էր իմ երգը GABriel – My Dream և իմ X Factori shown , և առաջարկեց համագործակցություն։
– Ինչպե՞ս ստացվեց TV Art հեռուստաընկերության հետ աշխատանքը:
– Ցավոք, այն, ինչը որ պետք է ներկայացնեի, չստացվեց։ Ես պետք է իմ Նոր՝ «Հայաստան» երգը (երգի խոսքերի հեղինակը Կարինե Պետրոսյանն է, երաժշտության հեղինակը ես և իմ հորեղբայր Էդվարդ Բեգլարյանն ենք) ներկայացնեի Tv Art , որտեղ պետք է նաև Հայաստանի մասին հոլովակ նկարահանվեր, բայց ինչ որ տեխնիկական պատճառներով խոստացված երաժշտության գործիքավորումը (մինուս) տեղ չհասավ: Ես հիմա չեմ ուզում խոսել այն մասին թե ինչպես և ու մեղքով հիմար վիճակի մեջ հայտնվեցի։ Բայց քանի որ ես հանդիպել էի շատ կարգին մարդկանց ի դեմս Ստիլիյան Իվանովի ինչ -որ բան հաջողվեց անել. Նա օգնեց, որ երգը հնչի բուլղարական առաջադեմ ռադիոյով , ես կարողացա Իմ My Dream երգը ներկայացնել նաև FM + ռադիոընկերությանը , որտեղ խոսվեց նաև Հայաստանի մասին:
Երկու շաբաթից Սոֆիայում լույս կտեսնի Բուլղարիայում հայտնի MERI ամսագիրը, որտեղ ևս անդրադարձ կա իմ մասին։
– Ինչ տվեց TV Art – ը Ձեզ:
– Երբ հրավեր ստացա, չգիտեի, որ գնում եմ մի երկիր, որտեղ պետք է այսքան ջերմություն գտնեմ: Անմոռանալի օրեր ապրեցի. Ծանոթացա AGBU Համահայկական բարեգործական կազմակերպության՝ Սոնյա Ավագյան -Պետրոսյանի հետ որի շնորհիվ տեղի ունեցավ մի հրաշալի միջոցառում: Ես այնտեղ երգեցի Սոֆիայի հայության համար։
– Ասում եք մեր երկրում դժվար է կայանալը, սիրած գործով զբաղվելը,երբ չունես գումար կամ հովանավոր: Նպատակ ունե՞ք հեռանալու Հայաստանից:

– Այո, թերևս գնամ, բայց առայժմ կապրեմ իմ քաղաք Կապանում, Երևանում հիասթափություններ շատ եղան: Առանց վարձատրության աշխատացնողների պակաս չկա մայրաքաղաքում: Ես ուրախ եմ որ ես հայ եմ, բայց Հայաստանում շատ քիչ են գնահատում մարդուն նրա մուտքը կյանք, նամանավանդ արվեստի աշխարհ շատ բարդ է: Ստեղծագործող մարդու համար, որտեղ գնահատում են քո գործը այնտեղ էլ նա պետք է ապրի, այնտեղ նա երջանիկ է։

Հ.Գ» Ի դեպ Գառնիկ Բեգլարյանը երկու ձեռքերը հանգուցած վարժությամբ գրանցվել է Դյուցազնագրքում՝ Հայաստանի ռեկորդների գրքում։



www.armversion.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 500


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v