«Բարձր գները մանդատի, պաշտոնի չարաշահման արդյունք են» » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

«Բարձր գները մանդատի, պաշտոնի չարաշահման արդյունք են»

Փակվող խանութներ, արտագաղթի ու աղքատության բարձր մակարդակ: Այս երևույթների խորացմանը նպաստող հանգամանքներից են Հայատանի տնտեսությունում առկա մենաշնորհները, գերիշխող դիրքի չարաշահումը: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նշում է.


«Երբ որ նայում ենք գներին, հատկապես՝ սպառողական շուկայում, դրանք համադրելի չեն այն գների հետ, որոնք արտադրող երկրների շուկաներում է առկա»:


ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ խոսում է պատճառների մասին. «Մեզ չի հաջողվում կարգավորել, որովհետև մենք չունենք հակամենաշնորհային քաղաքականության կարգավորում, մենք ունենք ընդամենը գերիշխող դիրքի կարգավորում»:


Ամանորի նախաշեմին հայաստանցիները բանանի մեկ կիլոգրամի համար վճարեցին միջինը 970 դրամ, մինչդեռ  Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում այն երեք անգամ  էժան գին ուներ՝ 310 դրամ:


«Դա տնտեսական մրցակցության հանձնաժողովի թուլության հետևանքն է: Այդ 600 դրամ տարբերությունը, որ առաջանում է, ես անվանում եմ քվազիռենդա, այսինքն՝ իր քաղաքական դիրքի, պաշտոնական դիրքի հովանավորության, մանդատի չարաշահման արդյունք է: Խնդիրը քաղաքական հարթության մեջ է»,- ասում է Ատոմ Մարգարյանը:


Տնտեսագետները չեն բացառում մենաշնորհային դիրքի չարաշահումը բենզինի շուկայում։  Բենզինի  մեկ բարելի գինը միջազգային շուկայում արդեն  30 դոլար է, սակայն Հայաստանում էական էժանացում չկա:


«Ասում են՝ Ռուսաստանից ենք բերում այնտեղ թանկ է, բայց Ռուսաստանում՝ կապված նավթի գների էական անկման հետ, բենզինի գները նվազում են 40%-ով: Հայաստանում՝ ընդամենը 20%-ով: Հասարակությունը վճարում է այդ մենաշնորհների համար, և այլ կերպ չի էլ կարող լինել»,- նշում է տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:


Ըստ տնտեսագետի՝ Հայաստանում  մենաշնորհը հետևանք է նաև քաղաքական համակարգի կազմավորման տրամաբանության:


«Սերտաճում է տեղի ունենում և հակատրամաբականական է, որ թողնեն մեկը մրցակցային հիմունքներով մտնի դաշտ եկամուտ ստանա, ստեղծի արժեք»:


Մենաշնորհը կոռուպցիայի ու օրենքի կամայական կիրառման զուգակցմամբ ավելի է վատթարացնում սոցիալ-տնտեսական  վիճակը: Մինչդեռ՝ Հայաստանը զարգանալու ռեսուրսներ ունի զարգացման արևմտյան մոդելի ընտրության պարագայում միայն։


Ատոմ Մարգարյանը նշում է. «Զարգացած, ժողովրդավարական երկրների հասարակությունները պայքարի և ինքնակազմակերպման միջոցով են հասել բարեկեցության և արտադրողականության բարձունքներին և տեսնում ենք, որ ֆորսմաժորային իրավիճակում լուրջ ցնցուներ չեն ունենում»:


Իսկ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն իր ամփոփիչ ասուլիսում հայտարարել էր, որ կառավարությունը չի պայքարել ու չի պայքարելու մենաշնորհների դեմ, օրենսդրությունն ուղղված է մոնոպոլ դիքերի չարաշահմանը, այլ ոչ թե՝ մոնոպոլիաների գոյությանը:  «Չթողնել, որ  մոնոպոլիա առաջանա՝ Հայաստանում դա հնարավոր չէ»,- ասել էր  նա։






var post_id = 1433502;




Источник: www.a1plus.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 501


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v