2015 թ․ ծնելիության ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Սյունիքի մարզում » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

2015 թ․ ծնելիության ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Սյունիքի մարզում

2015 թ․ ծնելիության ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Սյունիքի մարզում

2015թ. ծնելիության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Երեւան քաղաքում` 14.9 տոկոս: Այս մասին այսօր` հունվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նրա խոսքով, ծնելիության համեմատաբար բարձր ցուցանիշներ արձանագրվել են նաեւ Արարատի, Շիրակի եւ կոտայքի մարզերում:

Ծնելիության ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Սյունիքի մարզում` 10.2 տոկոս:

Կարինե Կույումջյանը նշեց, որ 2015թ. մահացության 27835 մահվան դեպք է արձանագրվել, 2014 թ. համեմատությամբ մահվան դեպքերն ավելացել են 0.4 տոկոսով: Մահացության դեպքերի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Լոռու մարզում` 12.5 տոկոս, Տավուշի, Շիրակի եւ Վայոց ձորի մարզում, իսկ մահացության ամենացածր ցուցանիշը արձանագրվել է Գեղարքունիքի մարզում: Կարիեն Կոյումջյանը նշեց, որ 0-1 տարեկան մահվան դեպքերում արձանագրվել 1.6 տոկոսով նվազում: Գրանցվել է 370 դեպք` 2014թ. համեմատ 6 դեպքով քիչ: Նվազում է արձանագրվել նաեւ 1-4 տարեկան երեխաների մահվան դեպքերում` 435 դեպք` նախորդ տարվա 445 դեպքի համեմատ: Մահվան պատճառներում գերակշռել են արյան շրջանառության պատճառով առաջացած մահվան դեպքերը, չարորակ նորագոյացություններից, արտաքին պատճառներից, շնչառական օրգաններից ու մարսողական օրգաններից:

Կենդանի ծնվածների ցուցանիշը 2015թ. ընթացքում կազմել է 41.815 եւ 2014թ. համեմատ ցուցանիշը 2 տոկոսով նվազել է: Համեմատած նախորդ տարվա հետ 0.4 տոկոսով նվազել է:

2016թ. հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2. 998 600 մարդ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է 12.000-ով: Նվազումը արձանագրվել է բնակչության միգրացիայի եւ բնական շարժի տարբերության արդյունքում:

Բնական հավելաճի ցուցանիշը կազմել է 13980 մարդ, նախորդ տարվա համեմատ նվազում է արձանագրել` նվազել են ծնելիության ցուցանիշները, իսկ մահացության դեպքերն ավելացել են: Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Երեւանում եւ Կոտայքի մարզում:

news.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 557


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v