Հունվարի 31-ին, ժամը 03.52-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում՝ Ձորաղբյուրի ամառանոցների գերեզմանատան մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Վեկտրա B» մակնիշի 31 OO 516 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հունվարի 31-ին, ժամը 00.12-ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Աշոտավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆոլկսվագեն Պասսատ» մակնիշի 34 QR 957 պետհամարանիշով ավտոմեքենան: