• 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 19:10 – «Սուխոյ ատկազ». նախկին պատգամավոր«Շշի Մելոյի» դեմ մահափորձ կատարելու համար կալանավորված «Բարութը», «Ֆիթիլն» ու «Պլաստմասը» շարունակում են լռել․«Իրավունք» 
  • 12:08 – Վանգայի արած 4 գուշակություն, որ իրականացել են մեր աչքի առաջ. կարդալիս ակամայից ցնցվում ես 

Նախկին համայնքապետերը հավակնում են վերակազմակերպված նոր համայնքների ղեկավարների պաշտոններին

Նախկին համայնքապետերը հավակնում են վերակազմակերպված նոր համայնքների ղեկավարների պաշտոններին

Փետրվարի 14-ին Լոռու մարզի Թումանյան ու Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային և Սյունիքի մարզի Տաթև գյուղական համայնքներում նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ղեկավարի և ավագանու, ընտրություններ:

Սահմանված ժամկետում՝ մինչև հունվարի հունվարի 24-ի ժամը 18-ը, առաջադրվել է Թումանյան համայնքի ղեկավարի երկու և Դիլիջան ու Տաթև համայնքների ղեկավարի երեքական թեկնածու: Երեքում էլ նախկին համայնքապետերը վերընտրվելու հայտ են ներկայացրել: Նրանք ՀՀԿ անդամներ են և առաջադրված են կուսակցության կողմից:

Այսպես՝ Թումանյանում առաջադրվել են նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Լևոն Զավարյանը և Թումանյանի քաղաքապետարանի առաջին կարգի մասնագետ, ՀՀԿ անդամ Էդգար Պետրոսյանը:

Դիլիջանում առաջադրվել են նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արմեն Սանթրոսյանը, համայնքի ղեկավարի խորհրդատու, ՀՀԿ անդամ Պապիկ Թամամյանը և անկուսակցական, ներկայումս ոչ մի տեղ չաշխատող Ժորա Սահաբալյանը: Վերջինս 2002-2005թ.թ-ին զբաղեցրել է Դիլիջանի քաղաքապետի պաշտոնը:

Տաթև գյուղական համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել է 3 թեկնածու՝ նախկին գյուղապետ, ՀՀԿ անդամ Մուրադ Սիմոնյանը և ոչ մի տեղ չաշխատող անկուսակցականներ՝ Իգոր Աբրահամյանը և Վարշամ Բագրատյանը:

Թեկնածուների գրանցումը կկատարվի հունվարի 24-ից մինչև 26-ն ընկած ժամանակահատվածում:

Նշենք, որ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի, Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք, Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները միավորվելով վերակազմակերպվել են նոր համայնքների՝ համապատասխանաբար Տաթև, Դիլիջան և Թումանյան անվանումներով:

Սրանով պայմանավորված՝ կառավարության հունվարի 14-ի որոշմամբ վերոհիշյալ 22 համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են և փետրվարի 14-ին Տաթև, Դիլիջան և Թումանյան համայնքների ընտրատարածքներում նշանակվել համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների ընտրություններ` ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների անցկացման կարգով:


Հեղինակ: «Փաստինֆո» хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 542


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v