• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Ղեկին անչափահաս է եղել. նոր մանրամասներ Սյունիքում տեղի ունեցած ողբերգական վթարի մասին

Ղեկին անչափահաս է եղել. նոր մանրամասներ Սյունիքում տեղի ունեցած ողբերգական վթարի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ. ավտոմեքենայի ղեկին եղել է անչափահաս։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Գորիսի Սյունիքի փողոցի և Երևանյան խճուղու հատման խաչմերուկում Ա. Բաղդասարյանի անվամբ հաշվառված «Մերսեդես Բենց 420» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Երևանյան խճուղու աջ կողնակում առկա գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից ուղևոր, 15-ամյա տղան մահացել է, ևս 2 դեռահաս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Պարզվել է, որ վթարի պահին ավտոմեքենայի ղեկին է գտնվել անչափահաս։

Քննությամբ պարզվել է, որ 2015թ. դեկտեմբերի 18-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Գորիս քաղաքի բնակիչ Ա. Բաղդասարյանն իրեն պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան տեխսպասարկման կետ տեղափոխելու նպատակով հանձնել է եղբորորդուն, ով 15 տարեկան է։ Նույն օրը` ժամը 22-ի սահմաններում, Սյունիքի փողոցի և Երևանյան խճուղու հատման խաչմերուկում ձախ շրջադարձ կատարելիս ավտոմեքենան, որի ղեկին գտնվել է դեռահասը, դուրս է եկել երթևեկելի ուղեմասից և ավտոմեքենայի աջակողմյան հատվածով բախվել Երևանյան խճուղու աջ կողնակում առկա գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով ուղևորներից մեկը՝ 15-ամյա Արենը, ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ղեկին գտնվող Նարեկը և նրան հասակակից Ալիկն ստացած վնասվածքներով տեղափոխվել են «Գորիսի բժշկական կենտրոն»:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում 2015թ-ի դեկտեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածով՝ տրանսպորտային միջոցը 16 տարին չլրացած անձին հանձնելու համար, որի հետևանքով անզգուշությամբ առաջացել է մարդու մահ։

Կատարվում է նախաքննություն:

www.tert.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 909


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v