Ողբերգական ավտովթար Գորիս քաղաքում. Mercedes-ը բախվել է գովազդային վահանակի սյանը. կա 1 զոհ, 3 վիրավոր. պարզվում է վարորդի ինքնությունը. ֆոտոշարք » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Ողբերգական ավտովթար Գորիս քաղաքում. Mercedes-ը բախվել է գովազդային վահանակի սյանը. կա 1 զոհ, 3 վիրավոր. պարզվում է վարորդի ինքնությունը. ֆոտոշարք

Ողբերգական ավտովթար Գորիս քաղաքում. Mercedes-ը բախվել է գովազդային վահանակի սյանը. կա 1 զոհ, 3 վիրավոր. պարզվում է վարորդի ինքնությունը. ֆոտոշարք

Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի և Երևանյան խճուղու հատման խաչմերուկում Գորիսի բնակիչ, 38-ամյա Արմեն Բաղդասարյանի անվամբ հաշվառված Mercedes Benz 420 մակնիշի 04 NM 045 համարանիշի ավտոմեքենան, որի սրահում գտնվել են Գորիսի բնակիչներ, 15-ամյա Վահիկ Գալստյանը, 15-ամյա Նարեկ Բաղդասարյանը, 15-ամյա Արեն Խերունցը, ձախ շրջադարձ կատարելիս դուրս է եկել երթևեկելի ուղեմասից և բախվել Երևան խճուղու աջ կողմնակում առկա գովազդային վահանակի սյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեքենայում գտնվող Ա. Խերունցը տեղում մահացել է, իսկ Վ. Գալստյանն ու Ն. Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Այնտեղից ֆոտոլրագրողին ասել են, որ վիրավորներին հատուկ շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Արզումանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
© shamshyan.com хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 764


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v