Իրանի հետ սահմանային մայրուղում նոր տեսակի թունելներ կհայտնվեն » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Իրանի հետ սահմանային մայրուղում նոր տեսակի թունելներ կհայտնվեն

Իրանի հետ սահմանային մայրուղում նոր տեսակի թունելներ կհայտնվեն

Դեկտեմբերի վերջին կամ 2016-ի հունվարի սկզբին տենդեր կհայտարարվի Հյուսիս-Հարավ մայրուղու նոր հատվածի շինարարության համար: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Արթուր Առաքելյանը:

Տենդերը կհայտարարվի իրանական սահմանի ամենահարավային կետից մինչեւ Քաջարան քաղաք հասնելու համար: 20,5 կմ երկարությամբ հատվածը նախագծի 4-րդ տրանշի շրջանակում կկառուցվի Զարգացման եվրասիական բանկի 150 մլն դոլար վարկի միջոցով:

Այս հատվածում թունելային կառույց է նախատեսված: Ինչպես պարզաբանել է Առաքելյանը, խոսքն այստեղ լանջերում փակ անցումների մասին է (տաղավարներ): «Թունելը նախատեսված կլինի արդեն Քաջարանի մոտ, բայց այլ տրանշի շրջանակում», - հավելել է նա:

Նախարարությունը չի հրաժարվում ճանապարհի որոշ հատվածներ վճարովի դարձնելու գաղափարից (այդ թվում թունելները եւ կամուրջը): Մասնավոր ներդրողներին առաջարկվում է ներդրումներ անել բարդ ենթակառուցվածքների մեջ եւ դրանք շահագործել վճարովի հիմունքներով: Միակ պարտադիր պայմանն այն է, որ պահպանվի, թեկուզեւ ավելի երկար եւ բարդ, բայց անվճար այլընտրանքային ճանապարհը:

«Հյուսիս-Հարավ» բետոնե մայրուղին կկրճատի իրանականից մինչեւ վրացական սահման ճանապարհը՝ ներկայիս 556-ից հասցնելով 495 կմ-ի: Շինարարության ընդհանուր արժեքը շուրջ 960 մլն դոլար է: Նախագծի հիմնական դոնորն Ասիական զարգացման բանկն է (շուրջ 500 մլն դոլար):

news.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 699


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v