Է. Նալբանդյան. Ադրբեջանը չի հրաժարվում պատրանքից (տեսանյութ) » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Է. Նալբանդյան. Ադրբեջանը չի հրաժարվում պատրանքից (տեսանյութ)

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով անցած տարիների ընթացքում 20-ից ավելի հանդիպում տեղի ունեցել: Մի քանի դեպքերում կողմերը շատ մոտ են եղել ընդհանուր համաձայնության, սակայն Ադրբեջանը միշտ հետքայլ է արել: 2014-ի հոկտեմբերի հանդիպումից բավական երկար ժամանակ է անցել, և շատ կարևոր էր նոր հանդիպում կազմակերպել»,- Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիև հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը:


Նա շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի իշխանություններին՝ հյուրընկալության համար, ինչպես նաև համանախագահող երկրներին՝ գոևրծադրած ջանքերի համար.


«Բանակցային գործընթացն առաջ մղելու համար ցանկություն պետք է ունենա նաև Ադրբեջանը,որն իրականում ոչ միայն այդպես չէ,այլ հակառակը: Այս գագաթնաժողովի հրավիրումը թելադրված էր իրավիճակի սրմամբ՝ Ադրբեջանի կողմից սադրանքների, հրադադարի կոպտագույն խախտումների արդյունքում»:


Ըստ նրա՝ Ադրբեջանը չի հրաժարվել ուժի կիրառմամբ հաջողության հասնելու պատրանքից: «Բանակցային գործընթացում իրենց թուլությունը ցանկանում են կոմպենսացնել այս կարգի քայլերով: Ադրբեջանի ստրատեգները կարծում են,որ դա իրենց ինչ որ ուժ է տալիս: Ի՞նչ է տվել այս քաղաքականությունը Ադրբեջանին, որևէ դրական բան,որևէ առավելություն ոչ տվել է,ոչ տալիս է, ոչ էլ կտա»:







  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 903


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    Օպերատիվ ամփոփագիր
    v