Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
«Բանանց» ակումբի փոխտնօրեն Կ. Դավթյանի 14/12/2015թ. դիմումի քննարկումման արդյունքում որոշվել է
- «Բանանց-3-06», «Բանանց-4-06», «Բանանց-3-05», «Բանանց-3-03», «Բանանց-2-02», «Բանանց-2-98» թիմերին առաջնություններից հանելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 300000 դրամ»:
Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ:
Հիշեցնենք, որ «Բանանցի» ակադեմիայում տեղի են ունեցել համակարգային փոփոխություններ և անցում դեպի իսպանական մարզումային համակարգին: Ըստ դրա ակումբն անցել է անհատական ընտրության սզբունքին: Երևանյան ակումբում այսուհետ գործելու են Պրոֆեսիոնալ և Բազային ուղղություններ: ՀՖՖ առաջնություններին մասնակցելու են Պրոֆեսիոնալ ուղղղությունների թիմեր, իսկ Բազային թիմերում իրենց լավագույնս դրսևորած ֆուտբոիստները հնարավորոթյուն են ստանալո տեղափոխվել պրոֆեսիոնալ թիմեր և հակառակը: