Tert.am-ի հետ զրույցում ԵՊՀ Աստվածաբանության ամբիոնի դասախոս Վարդան Խաչատրյանը անդրադառնալով այսօր Գյումրիի ռազմաբազայում Վալերի Պերմյակովի դատավարության ժամանակ բարձրաձայնված սենսացիոն տեղակատվությանը, որ նա սատանայապաշտ է, անդրադառնում է հարցերին, թե որքանով է դա տարածված Հայաստանում և Ռուսաստանում:
-Պարո՛ն Խաչատրյան, այսօր Վալերի Պերմյակովի դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներից 3-ը սենսացիոն հայտարարություններ արեցին, որ Վալերի Պերմյակովը սատանիստ է, ավելին` սոցցանցում հատուկ բացված էջում գրավոր պայմանագիր է կքնել սատանայի հետ: Որպես աստվածաբանության մասնագետ` ի՞նչ կարող եք ասել` Հայաստանում սատանիստական ուղղվածության կազմակերպություններ կա՞ն, ինչ տարածում ունեն: Նաև Ռուսաստանում, քանի որ Պերմյակովը ռուսաստանցի է:
-Իմ տեղեկացմամբ` Հայաստանում կա ստանայապաշտական 3 խումբ, որոնք ինչ-որ չափով կարելի է ասել, որ սիրողական մակարդակի են, չնայած` իմ ունեցած տեղեկություններով, ժամանակին Հայաստանում տարիներ առաջ եղել է նաև, այսպես կոչված, սատանայապաշտական զոհաբերություն, մարդու: Եղել են նման դեպքեր` կապված դպրոցական երեխաների հետ` մեկ-երկու ծիսակարգային արարողակարգերի մասին է խոսքը: Նաև ասեմ, որ գոյություն ունի սատանայապաշտական ալեյա` իր խորդանիշներով ու ատրիբուտներով: Նույնը կարելի է ասել Ռուսաստանի համար, որտեղ սա համեմատաբար ավելի տարածված է: Խնդիրը ինչնո՞ւմն է. եթե քրիստոնյա հավատքի դավանողներն աշխատում են ընկնել դրախտ, ապա այս մարդիկ համարում են, որ միևնույն է` ընկնելու են դժոխք և երկրիս երեսին սատանայի ուժը ավելին է, քան Աստծո և իրենք դժոխք ընկնելով, փաստորեն, կարգավիճակով դառնալու են սատանայի ծառաները: Այսինքն` դժոխքում զբաղվելու են մարդկային հոգիներ տանջելու … գործով, ինչից ելնելով` համարում են, որ արտոնություններով դժոխքի ներկայացուցիչներ:
-Իրո՞ք:
-Այո՛, և այդքան էլ ծիծաղելի չէ (ի պատասխան հարցազրուցավարի զարմացած բացականչության- Tert.am), որովհետև սա գործող երևույթ է, որն ունի իր փիլիսոփայությունը և այնպիսի 19-20-րդ դարի խոշոր հետևորդներ, ինչպիսիք են Ալիսներ Կրոուլին, ինչպես Անտոնիո Լավեյը: Եվ սա կա ամենուրեք: Իսկ նրանց փիլիսոփայության հիմքում այն է, որ սատանան հաճույք է ստանում մարդակային տառապանքներից, հետևաբար, ինչքան մարդ սպանեցիր ու ինչքան` դաժան, այնքան քո ռենոմեն` համարումը սատանայի կամ չար ուժի պաշտամունքի մոտ բարձրանում է:
-Իսկ Հայաստանում ի՞նչ ուղղվածության են:
-Սրանք հիմնականում տարբերակվում են, որ Ալիսթեր Կրոուլիի և կամ Լավեյի գաղափարախոսություններին հետևորդներ են:
-Հավաքնե՞ր են անում:
-Հավաքներ եթե չանեն, արդեն կրոնական որևէ երանգ չեն ունենա: Ճիշտ է` տաճար չունենք, որը օրինակ` կա ԱՄՆ-ում:
-Իսկ հավաքվո՞ւմ են ինչ-որ մեկի տանը:
-Իմ իմանալով` բաց երկնքի տակ: Նկատի ունեմ` զբոսայգիներում, կարող եմ ասել` ժամանակին Ծիծեռնակաբերդում մի ալեյա ունեին` վրան արյամբ գրեր էին արված, հիմա այդ գրերը չկան, մաքրված են սատանայապաշտական սիմվոլներից:
-Իսկ Հայաստանում նման կազմակերպությունները քանի՞ անդամ ունեն:
-Այնքանով, որքանով որ ես եմ շփվել, չեմ կարող նրանց քանակական ցուցանիշների մասին խոսել, միայն կարող եմ ասել, որ կան, թե ինչպիսի պատկերացումներ ունեն, ինչ գաղափարաբանության կրողն են:
-Իսկ իրենց մեջ կա՞ն քաղաքական գործիչներ:
-Չեմ հանդիպել: Այնպես չէ, որ բոլորի հետ հանդիպում եմ կամ եթե անգամ նմանները կան, պետք է նրանց ստվերային հատվածում լինել:
-Իսկ նման կազմակերպությունները որքանո՞վ են հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում գտնվում:
-Առհասարակ, այո, բայց գտնվու՞մ են Հայաստանում, թե ոչ, չեմ կարող ասել, որովհետև հատուկ կազմակերպությունների ներկայացուցիչ չեմ, որ ասեմ` ուշադրության կենտրոնում են կամ ոչ:
-Պարո՛ն Խաչատրյան, հիմա մարդաբանություն գոյություն ունի՞ այս հարցում, այսինքն` Պերմյակովին նայելով կարելի՞ է ասել, որ նա սատանայապաշտ է: Թե դա կարող է զգացվել հետագայում իր պատասխաններից. դա ճի՞շտ է, թե ոչ, թե ինչ-որ լեգենդ է:
-Տարբերակներ կան. գոյություն ունի ստի դետեկտոր, բայց դա դատական գործի մեջ հիմք չէ: Կամ` եթե ինքը գտնվում է տվյալ կրոնական համոզմունքների դաշտում, էդ 100 տոկոսով երևալու է իր խոսելուց` իր ցուցմունքների ժամանակ. որքանո՞վ է ինքը տեղյակ, որքանով` ոչ: Ուղղակի, այդ դեպքում մասնագիտական պետք է լինի էքսպերտիզան: Բայց այսպիսին լինելու դեպքում, ի զորու է պարզել` նա այդ համոզմունքների կրո՞ղ է, թե՞ ուղղակի հայտարարում է այդ մասին` ինչ-ինչ երանգներ ավելացնելու համար: