Վիեննա.Եվրոպայում Հայաստանի դեսպանների խորհրդակցությունը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Վիեննա.Եվրոպայում Հայաստանի դեսպանների խորհրդակցությունը

austria despannerԴեկտեմբերի 11-ին Վիեննայում` ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցկացրեց եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունը:

Էդվարդ Նալբանդյանը դեսպանների հետ քննարկեց Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ԱԳՆ առջև դրված խնդիրների իրականացումը, ամփոփեց 2015թ. կատարված աշխատանքները և համապատասխան հանձնարարականներ տվեց հաջորդ տարի իրականացվելիք քայլերի վերաբերյալ:

Խորհրդակցությանն անդրադարձ արվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը, Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքներին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ Երևանում կայացած նախարարական համաժողովին, Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումներին։

austria despannerՀանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին եվրոպական երկրների հետ փոխհարաբերությունների ամրապնդման, ԵՄ հետ շրջանակային նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ։

Հանդիպմանը հատուկ ընդգծվեց եվրոպական երկրների և կառույցների հետ քաղաքական երկխոսության առավել զարգացման կարևորությունը, անդրադարձ արվեց դեսպանությունների գործունեության միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվական դաշտում և դեսպանընկալ երկրների հասարակական կառույցների հետ աշխատանքներին։

Քննարկումների կարևոր առարկա էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Ամփոփվեցին այս կապակցությամբ կազմակերպված միջոցառումները և դրանց արդյունքները, քննարկվեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղություններով կատարված աշխատանքները։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց. «Արձանագրված արդյունքները մեզ պարտավորեցնում են գործել առավել նպատակասլաց և հետևողական»։

Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները տեղեկացրին իրենց հավատարմագրման երկրներում և միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացների ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին:

Հանդիպման օրակարգում էին Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը, ադրբեջանական կողմից սադրիչ գործողությունների հետևանքով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից վերջին օրերին իրավիճակի շեշտակի սրումը՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների` Բելգրադում հնչեցված կոչին՝ վերահաստատել հիմնախնդրի բացառապես խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորման հանձնառությունը, ապտակ է եռանախագահող երկրներին և միջազգային հանրությանը։

Խորհրդակցության մասնակիցները հանգամանալից քննարկեցին արտաքին տնտեսական քաղաքականության ուղղությամբ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքները, գործընկեր երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով իրականացվող քայլերը։

Անդրադարձ արվեց մի շարք հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերալ Հայաստանի մոտեցումներին։



Источник: orer.eu хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 1094


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    Օպերատիվ ամփոփագիր
    v