Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հետեւեց Ռուսաստանի օրինակին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հետեւեց Ռուսաստանի օրինակին

«Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան եւ Հունաստանը հրաժարվեցին մասնակցել դեռահասների Եվրոպայի բաց առաջնությանը, որը կայանալու է Թուրքիայում, և Եվրոպայի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի անդամ երկրներից մնացին Հայաստանն ու Ռուսաստանը: Նոյեմբերի 26-ին վերջինս նույնպես հրաժարվեց մասնակցությունից: Որպեսզի ամբողջ նախաձեռնությունը չվերցնեմ ինձ վրա, անցած շաբաթ օրը գործադիր կոմիտեի նիստ հրավիրեցի: Մենք նույնպես որոշեցինք հրաժարվել մեկնել Թուրքիա, չնայած մեկ ամիս առաջ ձեռք էինք բերել ինքնաթիռի տոմսերը եւ այլեւս չենք կարող հետ վերադարձնել», – Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը «Ա1+»-ի մարզական լրագրողին այսպես պատճառաբանեց Թուրքիայում դեկտեմբերին կայանալիք Եվրոպայի կադետների առաջնությունից հրաժարվելու փաստը:


Մեր այն հարցին, թե արդյոք դա քաղաքական ենթատեքստ չունի՞, պարոն Հայրապետյանն ասաց. «Մենք եւ Իտալիայի ֆեդերացիան առաջնության կազմակերպչին, իսկ դա հենց Եվրոպայի սամբոյի ֆեդերացիան է, նախապես առաջարկել էինք հետաձգել մրցաշարը, մինչեւ որ այդ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, կամ էլ տեղափոխել մեկ այլ երկիր: Սակայն սամբոյի եվրոպական գրասենյակից այդպես էլ պատասխան չստացանք, ուստի ստիպված հետեւեցինք գործկոմի անդամ երկրների օրինակին»:


Լեւոն Հայրապետյանը դեռեւս այն կարծիքին է, որ Հայաստանը ճիշտ է արել, որ մասնակցել է Բաքվում կայացած եվրոպական առաջին խաղերին, չնայած միշտ էլ լարված իրավիճակ է տիրում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններում. «Քանի որ Սերժ Սարգսյանը ՄՕԿ-ի եւ ԵՕԿ-ի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ տվել էր իր համաձայնությունը, ուստի ոչ մեկն իրավունք չուներ հրաժարվելու այդ խաղերի մասնակցությունից» – ասաց ՀՍՖ-ի նախագահը:






var post_id = 1421311;




Источник: www.a1plus.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 555


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v