• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 15:27 – Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 17:08 – Իտալիայում բուժեղբայրը սպանել է ընկերուհուն, ինչից հետո փորձել է ինքնասպան լինել 
  • 20:27 – Կարլ Չիլինգարյան. լուծվող սուրճի թագավորի պատմությունը 

Քննչականը հեռախոսակապի օպերատորներից կստանա վերծանումները

Նոյեմբերի 23-ին ՀՀ Քննչական կոմիտեն և հանրապետությունում գործող բջջային և ֆիքսված հեռախոսակապի օպերատորներն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` ինտերնետ հասանելիության ծառայությունների, անձանց տվյալների և հեռախոսազանգերի վերծանումների փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային տարբերակով կազմակերպելու վերաբերյալ:


Փաստաթուղթը կոչված է բարձրացնելու տարբեր անձանց կողմից օգտագործված էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների  վերծանումները քրեական գործերով ի կատարումն դատարանների որոշումների վարույթն իրականացնող մարմնին տրամադրելու գործընթացի արդյունավետությունը: Օպերատորները նախկինում եւս, դատարանների որոշումների հիման վրա, տրամադրել են վերծանումները, սակայն հստակ ընթացակարգերի բացակայության պատճառով, անհրաժեշտ տեղեկությունները, հատկապես դրանք փոստով առաքելու դեպքում երբեմն   1 ամիս կամ ավելի ժամկետում էին հասնում նախաքննական մարմնին` հանգեցնելով նախաքննության ժամկետների ձգձգմանը:


Նպատակ ունենալով հնարավորինս օպերատիվ և արդյունավետ կազմակերպել դատարանների որոշումներով անձանց տվյալների, նրանց կողմից օգտագործված էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների վերծանումների տրամադրումը` կողմերը պայմանավորվել են ներդնել ավելի գործուն կառուցակարգեր` էլեկտրոնային ընթացակարգով:


ՀՀ քննչական կոմիտեն եւ օպերատորները հուշագրով հավաստել են իրենց պատրաստակամությունը` համատեղ միջոցառումներ իրականացնել՝ վերծանումների օպերատիվ ստացման, փոխանցման ուղղությամբ, զարգացնել տեխնիկական հնարավորությունների ներդրման հարցում փոխգործակցությունը:


Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն կապահովի «Էկենգ» ՓԲԸ-ի կողմից ներդրված և սպասարկվող էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված ուղեկցական գրություններով դատարանների որոշումները կապի օպերատորներին փոխանցելը:


Իսկ «Յուքոմ» ՍՊԸ-ն, «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն, «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ն կապահովեն սեղմ ժամկետում վերծանումների էլեկտրոնային տարբերակով փոխանցումը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի 1-ին բաժին, «Հրատապ» դրոշմակնիքը կրող ուղեկցական գրություններով ստացված դատարանների որոշումները կկատարվեն առաջնահերթ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝  ծրագրին հասանելիություն կունենա մեկ անձ՝ մեկ համակարգչի միջոցով։ Ծրագրի մշակման աշխատանքներին մասնակցել է նաև «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, որը հուշագրին կմիանա առաջիկա օրերին:


Ծրագիրը նախապես փորձարկվել է Շիրակի մարզում, որի արդյունքների ամփոփումը հիմք է տալիս հավաստելու, որ էլեկտրոնային ծրագրի ներդրման դեպքում քրեական գործերով, դատարանների որոշման հիման վրա, վերծանումներն օպերատորներից ստացվում են բավական օպերատիվ՝ 1-4 օրվա ընթացքում, ինչը հնարավորություն է տալիս առավել օպերատիվ ստուգել առաջ քաշված վարկածները՝ խուսափելով անհարկի ձգձգումներից։






var post_id = 1419351;




Источник: www.a1plus.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 391


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v