«Սիրիայի հայ արհեստավորները գնում, աշխատում են իսլամիստների մոտ» » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

«Սիրիայի հայ արհեստավորները գնում, աշխատում են իսլամիստների մոտ»

Ռուսական օդուժի միջամտությունից հետո իրավիճակը Քեսաբում փոքր-ինչ կայունացել է։ «Մոտ 1000 հայ վերադարձել է Քեսաբ»,-այսօր հայտնեց պատմաբան Գևորգ Յազեչյանն, ով երկար տարիներ ապրել է Սիրիայում։


Ասում է՝ կա հայկական մի քանի գյուղ, որտեղ գրեթե հայություն չի մնացել։ «Յակուբի և Կնիե գյուղերի մասին գրեթե չի խոսվում։ Այնտեղ հայկական ծագում ունեցող մարդիկ են, բայց արաբախոս։ Յակուբեցիների մի մասը հիմա Քեսաբում է ապրում։ Բայց Կնիեից չեն կարողանում այնտեղ գնալ»։


Պաշտոնական տվյալով, Սիրիայում պատերազմի արդյունքում 15-17.000 հայ տեղափոխվեց Հայաստան։ Սիրիահայ պատմաբանի տվյալով՝ նույնքան էլ Բեյրութում են։


Պարոն Յազեչյանն ուշագրավ մի հանգամանք նաև ներկայացրեց. «Որոշ հայ արհեստավորներ պարբերաբար գնում, աշխատում են իսլամիստների իշխանության ներքո։ Դե քանի որ աշխատանք չունեն, գումարի կարիք կա և ասում են, որ այդ մարդիկ լավ էլ վճարում են։ Հայերն աշխատում են նրանց մեքենաների նորոգման վրա ու ետ վերադառնում»։


Ընդհանուր առմամբ, պատմաբանի խոսքով՝ ամբողջ Սիրիայում այս ընթացքում 60 հայ է զոհվել։ «Քաղաքային հատվածում 50 հոգի է սպանվել և 10 հոգի էլ՝ բանակում ծառայելիս»։


Արդյո՞ք սիրիահայերը կմնան Հայաստանում, թե՞ կվերադառնան Սիրիա, պարոն Յազեչյանն այս առնչությամբ նշեց. «Զգալի մասը հաստատվել է այստեղ՝ հայրենասիրական մղումներից, նաև՝ Սիրիայում այլևս հեռանկար չտեսնելու խնդրից ելնելով։ Որոշ մասը նախընտրում է Թուրքիան, դե այդպիսի մարդիկ էլ, անշուշտ, պիտի լինեին։ Եվ կան սիրիահայեր, ովքեր սպասում են իրենց վիզաներին՝ այլ երկրներ մեկնելու համար»։






var post_id = 1416212;




Источник: www.a1plus.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 507


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v