Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան
- 07.11.2015, 23:18,
- Լրահոս, Հասարակություն
- 0
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, Երեւանում Սերգեյ Լավրովին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Այցի ընթացքում կայանալու են Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները, որոնց հաջորդելու է Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը։
Источник: www.mediamax.am хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 681