Ինչպես հայտնել էինք,ՀՀ Ոստիկանապետը և ՃՈ պետը պոկել են իրենց սպասարկող ավտոմեքենաների հողմապակիները մգեցնող թաղանթները,դրանով իսկ օրինակ ծառայելով բոլորին:
Ըստ տեղեկությունների,արդեն իսկ Ոստիկանապետի օրինակին հետևել են մեծ թվով պաշտոնյաներ:
Եվ ահա այսօր տեղեկություն ստացանք ,որ երկուշաբթի օրվանից,ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է սկսելու մգեցված հողմապակիներով երթևեկող վարորդներին հայտնաբերելու և նրանց տրանցպորտային միջոցները օրենքով սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով:
Ըստ աղբյուրի ՝ ՀՀ Ոստիկանապետը խիստ հանձնարարական է տվել ՃՈ-ին,սույն միջոցառման ժամանակ բացառել քավոր սանիկական հարաբերությունները,այսինքն արտոնյալներ չեն լինելու: