Բաղրամյանի պայքարի հիմնական հաղթանակը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Բաղրամյանի պայքարի հիմնական հաղթանակը

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

-Պարոն Դանիելյան, եթե ամփոփենք  այն, ինչ  տեղի ունեցավ Բաղրամյան պողոտայում, ի՞նչ կարող ենք ասել, հաղթանա՞կ էր, թե՞ ամեն դեպքում հիասթափություն, որ հարցը մինչեւ վերջ չկարգավորվեց:

-Իշխանությունը շատ կուզենար, որպեսզի հանրության մոտ այն կարծիքը ստեղծվեր, որ սա պարտություն է: Իմ կարծիքով դա շատ կարեւոր  հաղթանակ էր, բայց ոչ թե հաղթանակ իշխանության նկատմամբ, այլ հանրությունն ինքը հասկացավ, որ ինքն ուժեղ է, հատկապես երիտասարդությունը կարող է խնդիրներ դնել, եւ որակական փոփոխություններ ապրեց: Այդ առումով իհարկե սա հաղթանակ է, եւ պետք է արդեն առաջ գնալ եւ արդեն ավելի ճիշտ աշխատել:

-Մասնավորապես ի՞նչը խանգարեց, որ հաղթանակը վերջնականապես ամրագրվի:

-Երիտասարդները չկարողացան կազմակերպչական աշխատանքներ տանել, կառույցներ ձեւավորել, որոշումներ ընդունելու մեխանիզմներ ձեւավորել, եւ մենք տեսանք, որ վերջում ճահճացում էր առաջացել, եւ որոշումներ չէին կարող կայացնել: Ով ելույթ էր ունենում, ասում էին՝ դու ո՞վ ես: Դա շատ լուրջ թերություն էր, բայց բնական էր, որովհետեւ նոր էր սկսվել: Վտանգավորն այն էր, որ եթե ինչ-որ մեկի կարծիքն իրենց տեսակետի հետ չէր համընկնում, ասում էին՝ դավաճան:

-Այնուամենայնիվ խնդիրը ճի՞շտ էր դրված:

-Գուցե սկզբնական շրջանում ճիշտ էր դրված, սակայն հետագայում այն պետք է էվոլյուցիա ապրեր, եւ նման տեսակետներ, որքանով ես հասկացել եմ, որ նույն երիտասարդների մոտ կար, որ պետք է դնեին պատասխանատվության հարց: Հայաստանը մի երկիր է, որտեղ ոչ ոք ոչ մի բանի համար պատասխանատու չէ, երեւի դրանից օգտվում են իշխանությունները:

-Ակտիվիստներն անընդհատ հնչեցում էին, որ սա քաղաքական պայքար չէ, պայքարը քաղաքացիական տիրույթում է և չպետք է անցնի այդ սահմաններից: Արդյո՞ք  դա խանգարեց, որ խնդիրը վերջնական լուծում  չստացավ:

-Ոչ, դա չխանգարեց, որովհետեւ մենք շատ ժամանակ բառերի գերի ենք դառնում, ինչ-որ բառեր են ի հայտ գալիս, եւ մարդիկ, այդ բառերի խորքը չգնալով, ինչ-որ սկսում են այդ բառերի շուրջը պտտվել, եւ արհեստական վեճեր են առաջանում: Խոսքը երեւի թե ոչ կուսակցականացնելու մասին էր, որովհետեւ կուսակցություններն այդ վերջին քսան տարիների ընթացքում վարկաբեկված են Հայաստանում:

ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում քաղաքագետն անդրադարձել է  նաեւ այն հարցերին, թե որքանով է կայացած քաղաքացիական հասարակությունը Հայաստանում, եւ ինչ խնդիրներով պետք է շարժումը շարունակի իր հետագա անելիքները:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 1101


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v