«#ինձհետ» էկո արշավ
«Էկո պայուսակ#ինձհետ»սոցիալական ձեռնարկատիրությունը
հունվարին մեկնարկում է #ինձհետ սոցիալ-բնապահպանական էկո-արշավը, որի նպատակն
է աջակցել պոլիէթիլենային տոպրակներիցսահուն անցումը դեպիէկո/կտորե բազմակի օգտագործման
պայուսակների գործընթացին։
Սոցիալական ձեռնարկատիրությունը հիմնադրվել է
«Հաջողակ կին» ՀԿ-ի կողմից` աշխատանքի ներգրավելով մայրիկների, ովքեր ունեն առողջական
խնդրով երեխաներ:
Սոցիալական ձեռնարկատիրության հիմնադիր, «Հաջողակ
Կին» ՀԿ նախագահ Հռիփսիմե Քոչարյանը նշում
է. «Էկո-արշավի շրջանակներում փորձում ենք միաժամանակ երկու խնդիր լուծել. նախ
թեթևացնել ֆինանսական խնդիր ունեցող, սակայն
իրենց վարքագիծը փոխել ցանկացող սպառողների ֆինանսական բեռը` հնարավորություն
տալով զարգացնել կտորե բազմակի օգտագործման պայուսակներ կրելու մշակույթը և շարունակել
այն ազդեցությունը, որն ունի սոցիալական ձեռնարկատիրությունը` անվճար կար ու ձևի հմտություն
եւ աշխատանքի հնարավորություն տալ մեր շահառու մայրիկներին»:
Իսկ թե ինչո՞ւ է էկո-կտորե պայուսակները պլաստիկ
տոպրակների լավագույն այլընտրանք, կազմակերպության ղեկավարը պատասխանում է. «Որպես այլընտրանք կարող են հանդիսանալ թղթե
պայուսակները, սակայն նրանք մեկագամյա օգտագործման են և պատճառ են հանդիսանում հավելյալ
ծառահատման, բացի դա, երկարաժամկետ կտրվածքով թղթե տոպրակներն ավելի թանկարժեք են դառնում,
քանի որ դրանք շուտ են վնասվում և բազմակի օգտագործման չեն: Աղքատության բարձր տոկոս
կազմող, ոչ վճարունակ երկրում պլաստիկից անցում կատարելը էկո տոպրակներին ունի իր տեղային
դժվարությունները, քանի որ պլաստիկ տոպրակներին
լավագույն այլընտրանքը կտորե բազմակի օգտագործման պայուսակներն են, որոնք մատչելի չեն
հասարակության լայն շերտերի համար եւ լրացուցիչ ֆինանսական բեռ են դառնում շարքային քաղաքացիների
համար:
Որպեսզի չառաջացնենք բնապահպանական կոլապս եւ խուսափենք վերոնշյալ անդառնալի հետևանքներից,Էկո
պայուսակ #ինձհետ սոցիալական ձեռնարկատիրությունը առաջարկում է տնտեսվարող կազմակերպություններին` գործարարներին,
դեսպանատներին, տեղական և միջազգային կազմակերպություններին, պետական մարմիններին միանալ
արշավին՝ ձեռքբերելով ինքնարժեքից ցածր գնով
բազմակի օգտագործման կտորե 3 չափսի պայուսակներ, ինչը կապահովի ներկա ժամանակահատվածում
պլաստիկ տոպրակներից սահուն անցումդեպի էկո
պայուսակներ եւ ավելորդ ֆինանսական բեռ չի հանդիսանա իրենց ևիրենց հաճախորդների համար»։
Այն տնտեսվարող կազմակերպությունները,
որոնք ցանկանում են միանալ արշավին կարող ենկապհաստատել հետևյալ կոնտակտային տվյալներով․
Կոնտակտային անձ՝ Հռիփսիմե Քոչարյան
Հեռ․՝ 094561030
Էլ․ հասցե՝kocharyanhripsime@gmail.com
ՖԲ էջ՝ https://www.facebook.com/ecopayusakwithme
хорошие новости дня новости кавказа бесплатно
Աղբյուր: //FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 301