Սկանդալ․ Ո՞վ ասաց՝ դիպլոմ չունեմ․․․ Կորցրել եմ․․․Սյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Սկանդալ․ Ո՞վ ասաց՝ դիպլոմ չունեմ․․․ Կորցրել եմ․․․Սյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է

Սկանդալ․ Ո՞վ ասաց՝ դիպլոմ չունեմ․․․ Կորցրել եմ․․․Սյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է«Տաքսի-տաքսի» բեմադրության հերոսն ասում էր․ «Ո՞վ ասաց՝ դիպլոմ չունեմ․․․ Կորցրել եմ»: Այս արտահայտությունը մեր օրերում և մասնավորապես՝ պետական համակարգում հայտնված պաշտնոյաների համար խիստ արդիական է դառնում: Yerevan.Today-ն արդեն գրել է  Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի կեղծ դիպլոմի մասին: Բայց, պարզվում է՝ նա միակ պաշտոնյան չէ, որ դիպլոմ կեղծելով՝ բարձր պաշտոնի է հասել։ Նման փաստի առաջ է պետությանը կանգնեցրել նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:





Սյունիքի մարզպետարանի կայքում հրապարակված կենսագրականը ավելի շատ հիշեցնում է փաստավավերագրական ֆիլմ: Նշված է, որ նա դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Տեղ գյուղի կոլտնտեսությունում: Այնուհետև նկարագրվում է Մելիքսեթ Պողոսյանի գործունեությունը որպես կամավորական և ազատագրական պայքարի առաջամարտիկ: Նշվում է, որ նա մասնակցել է մի շարք շրջանների ազատագրմանը: Այնպիսի մանրամասներով է ներկայացված այս ամբողջը, որ ակամայից հարց է առաջանում, ինչո՞ւ Փաշինյանը նման զինվորական հմուտ գործչի թողած՝ համակարգի հետ կապ չունեցող Պապիկյանին նշանակեց Պաշտպանության նախարար:





Ամեն դեպքում, այս գեղարվեստական նկարագրության մեջ պակասում է ամենակարևոր տեղեկատվությունը՝ որտեղ է ստացել բարձրագույն կրթություն Մելիքսեթ Պողոսյանը: Քանի որ հատկապես հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում նշվում է, որ ոչ թե մարզպետ կարող են նշանակվել այն անձինք, որոնք աշխատել են կոլտնտեսությունում, եղել են չոբան, մասնակցել են պատերազմի, այլ կոնկրետ կա բարձրագույն կրթություն ունենալու պահանջ։





Yerevan.Today-ը դիմեց Սյունիքի մարզպետարան՝ օրենքով սահմանաված կարգով խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե ո՞ր բարձրագույն կրթական հաստատությունում է ստացել կրթությունը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ո՞ր թվականներին։ Ո՞ր թվականին է ավարտել և ի՞նչ մասնագիտական որակավորմամբ։ Եվ խնդրել էինք տրամադրել դիպլոմի պատճեն։





Սյունիքի մարզպետարանից մեր գրավոր հարցմանը պատասխանեցին, որ հասցեատերը իրենք չեն, այլ կառավարությունը, քանի որ մարզպետին նշանակում և ազատում է կառավարությունը: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 87


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v