Հայկական դիրքերի վրա ԱԹՍ կիրառելու համար կասկածվող իսրայելական ընկերությանն ու դրա աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Հայկական դիրքերի վրա ԱԹՍ կիրառելու համար կասկածվող իսրայելական ընկերությանն ու դրա աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել

Հայկական դիրքերի վրա ԱԹՍ կիրառելու համար կասկածվող իսրայելական ընկերությանն ու դրա աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել
Անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող իսրայելական Aeronautics ընկերությանն ու դրա երեք ավագ աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել, քանի որ նրանք խախտել են պաշտպանողական արտադրանքի արտահանումը կարգավորող օրենքը: Հենց այս ընկերությունն էր, որ 2017 թվականին հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո ինչ պարզվել էր, որ Aeronautics-ի բարձրաստիճան ներկայացուցիչներն Ադրբեջանի պահանջով իրենց արտադրած ԱԹՍ-ներն այդ երկրին վաճառելուց առաջ դրանք փորձարկել էին Արցախում հայկական դիրքերի ուղղությամբ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Haaretz-ը հայտնում է, որ իսրայելական դատարանի կողմից կայացված որոշումը թույլ չի տալիս այլ մանրամասներ հաղորդել գործի վերաբերյալ:

Վերջին մի քանի տարիների ընթացքում ընկերության դեմ հետաքննություն էր անցկացվում:

Իսրայելի պաշտպանության նախարարությունը 2017 թվականի օգոստոսին հայտարարություն էր տարածել այն մասին, որ կասեցրել է Aeronautics ընկերության կողմից արտադրվող հարձակողական դրոնների՝ օտարերկրյա մեկ կոնկրետ հաճախորդին վաճառելու արտոնագիրը: Նույն ամսում հայտնի էր դարձել, որ Իսրայելի ՊՆ-ն հետաքննություն է սկսել մի բողոքի առնչությամբ, համաձայն որի Aeronautics-ի ներկայացուցիչները Ադրբեջանում փորձարկել էին կամիկաձե դրոնները՝ հարձակում գործելով հայկական բանակի դիրքերի նկատմամբ:

Aeronautics ընկերությունը հերքել էր տեղեկությունը, որ իր աշխատակիցները երբևէ նման փորձարկում են արել: Ընկերությունից հայտնել էին, թե իրենք երբեք «անօդաչու սարքերի փորձարկումներ չեն իրականացնում կենդանի թիրախների վրա»: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 8


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v