Այո, մեր վիճակը ցավոտ է, բայց պետք չի վախենալ,ավելի լավ է այդ ցավոտ խնդիրը նկատի ունենալ, քան ամեն օր ինչ-որ միջադեպեր ունենալ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Այո, մեր վիճակը ցավոտ է, բայց պետք չի վախենալ,ավելի լավ է այդ ցավոտ խնդիրը նկատի ունենալ, քան ամեն օր ինչ-որ միջադեպեր ունենալ

Այո, մեր վիճակը ցավոտ է, բայց պետք չի վախենալ,ավելի լավ է այդ ցավոտ խնդիրը նկատի ունենալ, քան  ամեն օր ինչ-որ միջադեպեր ունենալՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի հերքում՝ այո, Հայաստանի վիճակը ցավոտ է։





«Բայց սա է մեր իրականությունը, մենք հայտնվել ենք այս իրականության մեջ ու այս իրականության մեջ կարևոր մասնաբաժին ունի խաղաղ ապրելը, ոտքի կանգնելը, տնտեսությունը, բանակը և այլն, ու դրա մեջ կարևոր դերակատարում ունի մեր սահմանների հստակեցումը, որպեսզի անընդհատ մենք սահմանային վեճ չունենանք», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սանոսյանը։





Նա, այնուամենայնիվ, նշեց, թե «ցավոտ» երևույթից պետք չի վախենալ ու խուսափել։





«Նույնիսկ, եթե մեկ-երկու տեղով էլ կարող է ինչ-որ ցավոտ բան լինել, ավելի լավ է այդ ցավոտ խնդիրը ֆիքսել, նկատի ունենալ, քան անընդհատ ամեն օր ինչ-որ միջադեպեր ունենալ», - ասաց նախարարը։





Նա նշեց՝ պետք է հստակեցնել սահմանները ու զարգանալ այն սահմանների մեջ, որն ունենք։





Հարցին, թե ի՞նչ քարտեզներով են հստակեցվելու մեր սահմանները, նախարարն ասաց, թե տարբեր քարտեզներ կան, բայց, թե որ քարտեզները հիմք կընդունվի, կարևոր է, թե այդ քարտեզները ինչ իրավաբանական կարգավիճակ ունեն։





«Այսինքն՝ այդ քարտեզները, եթե սովետական տարիների են, պետք է իրավաբանորեն հստակեցված լինեն ու բոլոր կողմերի կողմից ընդունված լինեն, որ հիմք հանդիսանան», - նշեց Գնել Սանոսյանը։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 9


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v