Իրանը
պետք է աջակցի Հայաստանի դիրքորոշմանը ներկայիս սահմանների պահպանման
հարցում և անհրաժեշտության դեպքում՝ ռազմական ու հետախուզական աջակցություն
ցուցաբերի: Նման կարծիք է հայտնել իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանը, որի
հոդվածը հրապարակվել է Իրանական Irdiplomacy վերլուծական կայքում, գրում է
regionmonitor-ը։
Նրա խոսքով՝ Իրանը պետք է ինտենսիվ
բանակցություններ վարի ՌԴ-ի հետ և նրան հասկացնի, որ Կովկասում Թեհրանի
շահերին ուղղված սպառնալիքը չպետք է ուղեկցվի ռուսական համաձայնությամբ:
Փորձագետը
նշել է, որ Հայաստանում Իրանի ժողովրդականությունն աճում է, և դա Թեհրանին
թույլ է տալիս Սյունիքում ավելի լայն ռազմական, տնտեսական, մշակութային
ներկայություն ունենալ: Ուստի Իրանը պետք է նվազեցնի պատժամիջոցների
ճնշումները, որպեսզի կարողանա ավելացնել ծավալապաշտ հարևանների դեմ
գործելու կարողությունը, ինչպես նաև իր աշխարհաքաղաքական կշիռին,
հնարավորություններին համարժեք դեր պետք է խաղա կովկասյան տարածաշրջանում։
Մովահեդիանն
ընդգծել է, որ իրանական մամուլում, սոցցանցերում պաշտոնական գրագրության
մեջ պետք է Անկարայի ու Բաքվի հարձակողական քաղաքականության դեմ ուժեղ
հակաքարոզչություն տարվի:
хорошие новости дня новости кавказа бесплатно