Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի. Փաշինյան » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի. Փաշինյան«2022 թ. պաշտպանական բյուջեն, 2021 թ. պլանայինի համեմատ, ավել է ավելի քան 11%-ով՝ կազմելով ավելի քան 345 մլրդ դրամ»,- ԱԺ հանձնաժողովների միասնական նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների մեկնարկին հայտնեց Նիկոլ Փաշինյանը:





Նրա հավաստիացմամբ՝ Հայաստանը հետևողականորեն շարժվելու է պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ճանապարհով, բայց այն անելու են սահուն, մտածված քայլերով՝ քայլ առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը, բարելավելով սպայի և սպայական ծառայության կերպարը, զարգացնելով և բարելավելով ՀՀ-ի պաշտպանական դոկտրինը:





«Անվտանգային նոր միջավայրում մեր երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարևորագույն առաջնահերթություն և խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթն ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով՝ հեռանկարում ունենալով մեր սահմանին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը»,- ասաց Փաշինյանը և հավելեց. «ՀՀ-ի տարածքից՝ մասնավորապես Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերման և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի այս խնդրի լուծման համար»:





Անդրադառնալով Հայաստանի պաշտպանական ռազմավարությանը՝ Փաշինյանը հայտնեց, որ կառավարության ծրագրում արդեն ընդգծել են, որ ՀՀ-ն, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար:





«Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:





Ըստ նրա՝ անվտանգության համար կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանունակությունը, այլև երկրի շուրջ արտաքին բարենպաստ միջավայրի ձևավորումը:





«Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը, որը մենք տեսնում ենք մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածների ապաշրջափակման միջոցով»,- ասաց Փաշինյանը





Նա համոզված է, որ ապաշրջափակումը կարող է որակապես փոխել Հայաստանի տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը, այդ նպատակով էլ ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի համար 2022 թ. հատկացվել է 278 մլրդ դրամ՝ նախորդ տարվանից 32 %-ով ավելի: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 12


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v