Պուտինի մոտ հակամարմինների բարձր տիտր է պահպանվում, ուստի 2-րդ անգամ կարիք չկա պատվաստվելու » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Պուտինի մոտ հակամարմինների բարձր տիտր է պահպանվում, ուստի 2-րդ անգամ կարիք չկա պատվաստվելու

Պուտինի մոտ հակամարմինների բարձր տիտր է պահպանվում, ուստի 2-րդ անգամ կարիք չկա պատվաստվելուՆախագահ Վլադիմիր Պուտինը, ով գարնանը պատվաստվել էր կորոնավիրուսի դեմ, դեռ չի ենթարկվել կրկնակի պատվաստման, քանի որ նրա մոտ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների բարձր տիտր է պահպանվում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:





«Ոչ, նա երկրորդ անգամ դեռ չի պատվաստվել: Նրա մոտ, գիտեք, նա ինքն է խոսել այդ մասին, կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների շատ բարձր տիտրեր են»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:









Պեսկովը նշել է, որ ապագայում Պուտինը «կհետեւի բժիշկների խորհուրդներին»:





Ընդ որում, ըստ ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարի, այս պահին Պուտինի հրապարակային հանդիպումները հիմնականում անցկացվում են վիդեոզանգերի ձեւաչափով: Այնուամենայնիվ, նախագահը նաեւ դեմ առ դեմ շփումներ ունի: «Այսօր նա ելույթ կունենա պատգամավորների առջեւ դահլիճում: Սա դեմ առ դեմ շփում է: Հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ դեմ առ դեմ շփում է: Մենք հայտնել էինք Իսրայելի վարչապետի առաջիկա աշխատանքային այցի մասին, դեմ առ դեմ շփում է»,- ասել է Պեսկովը: Նա պարզաբանել է նաեւ, որ պետության ղեկավարի մի շարք դեմ առ դեմ հանդիպումներ անցկացվում են ոչ հրապարակային ձեւաչափով:





Երկրի ղեկավարը պատվաստանյութի առաջին բաղադրիչը ստացել էր մարտի 23-ին: Ավելի ուշ նա պատմել էր, որ իրեն պատվաստել են Sputnik V-ով: Ինչպես հայտնի դարձավ սեպտեմբերին, նախագահի միջավայրում մի քանի տասնյակ մարդ հիվանդացել է կորոնավիրուսով: Ինքը՝ Պուտինը, պարզաբանել է, որ դա պայմանավորված է նրանով, որ նրանք ժամանակին երկորդ անգամ չեն պատվաստվել: Նախագահը ստիպված էր երկու շաբաթ ինքնամեկուսացման մեջ մնալ, սակայն, ինչպես նա պատմեց ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, պատվաստանյութն «աշխատեց», եւ նրան հաջողվեց չհիվանդանալ:





  хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 5


    Կարդացեք նաև:
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v