Ռուբինյանը մանրամասներ հայտնեց ԵԽԽՎ-ի հակաադրբեջանական զեկույցներից » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Ռուբինյանը մանրամասներ հայտնեց ԵԽԽՎ-ի հակաադրբեջանական զեկույցներից

Ռուբինյանը մանրամասներ  հայտնեց  ԵԽԽՎ-ի հակաադրբեջանական զեկույցներիցԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվել է հայկական կողմի համար 2 կարևոր զեկույց: Դրանցից մեկով ի թիվս այլ պահանջների, Ադրբեջանին կոչ է արվել անհապաղ հետ վերադարձնել բոլոր հայ գերիներին:

Այս մասին ՀՀ ԱԺ-ում անցկացված ասուլիսում հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Նա նշեց, որ երկրորդ զեկույցն էլ վերաբերել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Զեկույցում նշված էր, որ Հայաստանում անցկացված ընտրությունները մրցակցային և լավ կազմակերպված են եղել: Սրանք, ըստ էության, ՀՀ-ի երկրորդ համապետական ընտրություններն են, որ բարձր գնահատականի են արժանանում ԵԽԽՎ դիտորդների կողմից»,- ասաց Ռուբինյանը:

Հայկական կողմի համար ԵԽԽՎ-ում երկրորդ հետաքրքրական զեկույցը եղել է Ղարաբաղյան հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ:

«Այդ զեկույցը պատրաստվել է ամիսներ շարունակ։ Այնտեղ ֆիքսվում է, որ պատերազմը հակամարտող կողմերի՝ ԵԽ անդամ լինելով ստանձնած պարտավորությունների խախտում է, և ԵԽԽՎ-ն պետք է ուսումնասիրի այդ հարցը։ Ֆիքսվում է նաև Թուրքիայի աջակցությամբ կամ մասնակցությամբ սիրիացի վարձկանների տեղափոխումը Արցախ և մասնակցությունը պատերազմին»,- նշեց պատվիրակության ղեկավարը։

Նա շեշտեց, որ երկրորդ զեկույցում հստակ կոչ է արվում Ադրբեջանին՝ անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց՝ անկախ այն կարգավիճակից, որ տրված է այդ անձանց Ադրբեջանում։

Նշվում է նաև հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների մասին, դատապարտվում է Ադրբեջանում ծավալվող ալբանական կեղծ թեզի գոյությունը։

Անդրադարձ կա նաև Ադրբեջանում պաշտոնական և բարձր մակարդակով օգտագործվող ատելության խոսքին։

Անդրադառնալով հարցին, թե Ստրասբուրգում թուրք կամ ադրբեջանցի պատգամավորների հետ հայկական պատվիրակության անդամները նստաշրջանից դուրս շփումներ ունեցե՞լ են՝ Ռուբինյանը բացասական պատասխան տվեց: ««Բարև»-ից այն կողմ չի եղել որևէ բովանդակային շփում»,-ասաց նա:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն էլ խոսեց պատվաստումների հետ կապված քննարկումներից։ Նա ընդգծեց, որ քննարկումները եղել են ոչ այնքան պատվաստումների ինստիտուտի վերաբերյալ, այլ թե պատվաստված անձանց անձնագրերով երկիր մուտք գործելն ու դրա հիման վրա խտրականություն իրականացնելը որքանով է իրավաչափ։

«Որևէ փաստաթուղթ, որն ըստ էության կնախատեսեր պատվաստման առանձնահատուկ կարգավորումներ, չեն եղել։ ԵԽ-ն և ԵՄ-ն դիմում են բավականին կոշտ միջոցառումների։ Պատվաստումների թիվը Եվրոպայում բավականին բարձր է, Ֆրանսիայում այն հասել է 80-85 տոկոսի»,- նշեց Վարդանյանը։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 5


    Կարդացեք նաև:
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v