Տեսանյութ.Իրանը երբեք չի համակերպվի Արաքսի հովիտը կրկին Ադրբեջանին անցնելուն, թույլ չի տա, որ Սյունիքով կապվեն երկու թուրքական պետությունները. » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Տեսանյութ.Իրանը երբեք չի համակերպվի Արաքսի հովիտը կրկին Ադրբեջանին անցնելուն, թույլ չի տա, որ Սյունիքով կապվեն երկու թուրքական պետությունները.

Տեսանյութ.Իրանը երբեք չի համակերպվի Արաքսի հովիտը կրկին Ադրբեջանին անցնելուն, թույլ չի տա, որ Սյունիքով կապվեն երկու թուրքական պետությունները.Իրանի մեսիջն այն է, որ տարածաշրջանում թույլ չի տալու թուրքական տարրի ակտիվացում . Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում խոսել է տարածաշրջանային խնդիրներից՝ մեկնաբանելով հարևան երկրից հնչող ակնարկները, թե թույլ չեն տալու տարածաշրջանում սահմանների փոփոխություն։

«Մեսիջն այն է, որ թույլ չեն տալու տարածաշրջանի երկու թուրքական պետությունների միավորում՝ միջանցքի կամ այլ հաղորդակցման ուղիների միջոցով»։

Միջազգայնագետը հայտարարել է, որ Իրանը շահագրգռված է հենց Սյունիքով, որովհետև շատ լավ հասկանում է, որ իր հյուսիսային հատվածը էթնիկ ադրբեջանցիներով է բնակեցված, իսկ հետագայում այստեղ հնարավոր են վտանգներ։





«Եթե Սյունիքում ուժեղանում է թյուրքական տարրը և Սյունիքով կապվում են այդ երկու թուրքական պետությունները, ապա կամա, թե ակամա, դրա ազդեցությունը իրենց վրա զգալու են նաև այդ ադրբեջանցիները»։





Վերջինս նշեց, որ Իրանի հյուսիսում մոտ 15 միլիոն ադրբեջանցի է ապրում ու մի գեղեցիկ օր նրանց շրջանում հնարավոր է կենտրոնախույզ հայտարարություններ արվեն, շարժումներ սկսվեն ու ֆինանսավորվեն՝ ուղղորդվելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։



«Հայաստանը վերջին 30 տարիների ընթացքում միշտ եղել է հուսալի հենարան Իրանի համար։ Մեր կողմից ազատագրված տարածքները՝ խոսքը Արաքսի հովտի մասին է, Իրանի համար եղել է հուսալի թիկունք։ 1992 թվականին Իրանի ՊՆ-ն այցելել էր Հայաստան, հորդոր-խնդրանք էր դրել Հայաստանի առաջ, որ Իրանը երբեք չի համակերպվի Արաքսի հովիտը կրկին Ադրբեջանին անցնելուն։ Ինչ ուզում եք զիջեք՝ այդ հատվածները պետք է մնան անձեռնմխելի, որովհետև Իրանը հազիվ էր ազատվել ադրբեջանական միջամտություններից»։

Մասնագետի խոսքով, Իրանը չի թաքցնում նկրտումները, բացահայտ հայտարարում է, որ չի հանդուրժելու Հայաստանի սուվերեն տարածքների փոփոխություն։ Իրանն այստեղ իր շահն է առաջ քաշում, որը այս պահին համընկնում է ՀՀ շահին։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 15


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v