Անկարան կբարկանա, բայց զայրույթը ճնշող չի լինի․Հայերը կարող են գոհ լինել ցեղասպանության ճանաչումից, բայց կա այս հարցի մի բացասական կողմ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Անկարան կբարկանա, բայց զայրույթը ճնշող չի լինի․Հայերը կարող են գոհ լինել ցեղասպանության ճանաչումից, բայց կա այս հարցի մի բացասական կողմ

Անկարան կբարկանա, բայց զայրույթը ճնշող չի լինի․Հայերը կարող են գոհ լինել ցեղասպանության ճանաչումից, բայց կա այս հարցի մի բացասական կողմTert.am-ը ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլի հետ զրուցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դա կարող է լինել, քանի որ ամբողջ աշխարհում ճանաչման գործընթացն առաջ է ընթանում։

«Կարծում եմ, որ ամեն ինչ կապված է նախագահ Բայդենի՝ իր խոստումները կատարելու ցանկության հետ: Թուրքիայի հետ կապված խնդիրները կարող են հեշտացնել դա, բայց պատճառը դրանք չեն»,- ասում է նա։

-Պարո՛ն Գոբլ, համաշխարհային մեդիան գրում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դուք դրա մասին ի՞նչ կարծիք ունեք․ կա՞ն նախապայմաններ դրա համար։

-Այո՛, կարծում եմ, որ դա կարող է լինել, քանի որ ամբողջ աշխարհում առաջընթաց է ապրում ճանաչման գործընթացը, որ այն, ինչ տեղի ունեցավ 1915-ին, պետք է դատապարտվի ավելի անկեղծ ձևով։

-Ի՞նչը կարող է լինել Բայդենի կողմից պատմական ճշմարտության ճանաչման պատճառը․ տրված խոստո՞ւմը՝ ԱՄՆ հայ համայնքին քարոզարշավի ընթացքում, թե՞ Թուրքիայի հետ քաղաքական խնդիրները:

Կարծում եմ, որ ամեն ինչ կապված է նախագահ Բայդենի՝ իր խոստումները կատարելու ցանկության հետ: Թուրքիայի հետ կապված խնդիրները կարող են հեշտացնել դա, բայց պատճառը դրանք չեն:

 -Եթե ճանաչման վերաբերյալ կանխատեսումներն իրականություն դառնան, ապա դա ի՞նչ նշանակություն կունենա Թուրքիայի համար:

-Անկարան կբարկանա, բայց այդ զայրույթը ճնշող չի լինի: Կարծում եմ, որ Թուրքիայի ղեկավարները գիտեն, որ իրենք գտնվում են այս հարցի պարտվողական կողմում:

-Ի՞նչ կտա ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանին:

-Հայերը կարող են գոհ լինել, բայց կա այս հարցի մի բացասական կողմ․ 1915-ի զանգվածային մահվան դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելուն ձգտելը սփյուռքի ինքնության կենտրոնն է եղել այնքան ժամանակ, որ այս հաղթանակին հասնելով` Հայաստանից դուրս գտնվող շատ հայեր հավանաբար ավելի քիչ մոտիվացիա կունենան աշխատելու Հայաստանի համար, քան նախկինում։  хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 131


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v