Եզրույթի օգտագործումը բարոյական ապտակ կլինի Էրդողանի համար, որը Ցեղասպանության ջերմեռանդ ժխտողն է. The New York Times » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Եզրույթի օգտագործումը բարոյական ապտակ կլինի Էրդողանի համար, որը Ցեղասպանության ջերմեռանդ ժխտողն է. The New York Times

Եզրույթի օգտագործումը բարոյական ապտակ կլինի  Էրդողանի համար, որը Ցեղասպանության ջերմեռանդ ժխտողն է. The New York TimesԱմերիկյան The New York Times հեղինակավոր պարբերականի թղթակից Ռիք Գլեդսթոունը ծավալուն հոդված է հրապարակել, որում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հավանական ճանաչման թեմային և հարակից հարցերի:

Ստորև որոշակի կրճատումներով ներկայացնում ենք լրատվամիջոցի անդրադարձը.

«Թուրքիային զայրացնելու ռիսկի տակ գտնվող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է շաբաթ օրը պաշտոնապես հայտարարել, որ ավելի քան մեկ դար առաջ թուրքերի կողմից 1,5 միլիոն հայի սպանությունն ԱՄՆ-ն համարում է ցեղասպանություն, որը ամենահրեշավոր հանցագործություններներից է:

Բայդենը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը հանդես կգա նման հայտարարությամբ՝ տարբերվելով իր նախորդներից, որոնք չեն ցանկացել թշնամանալ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի դաշնակցի և ռազմավարական կարևոր երկրի հետ, որը տեղակայված է Եվրոպայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում:

Սպասվող հայտարարությունը, որի մասին Բայդենը հայտնել էր անցյալ տարի ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելիս, ողջունել են հայերը և մարդու իրավունքների պաշտպանները: Այն հսկայական խորհրդանշական կշիռ ունի՝ հակահայկական բռնությունը հավասարեցնելով նացիստների գրաված Եվրոպայում, ինչպես նաև Կամբոջայում և Ռուանդայում կատարված վայրագությունների մասշտաբների հետ:

Եզրույթի օգտագործումը բարոյական ապտակ կլինի Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանի համար, որը Ցեղասպանության ջերմեռանդ ժխտողն է: Նա բարեհաճություն է ցուցաբերել այլ առաջնորդներին, այդ թվում՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապին, հայկական սպանությունները նման կերպ նկարագրելու համար:

Ինչո՞ւ է Թուրքիան հերքում, որ կատարվածը ցեղասպանություն է:

Թուրքիայի կառավարությունը խոստովանել է, որ այդ ժամանակահատվածում կատարվել են վայրագություններ, բայց մինչ օրս շարունակում է պնդել, որ սպանվել են նաև մեծ թվով թուրքեր, իսկ հայ զոհերի թիվը չափազանց ուռճացված է: Թուրք առաջնորդները տարիներ շարունակ ցեղասպանությունը որակել են կեղծիք, որը նպատակ ունի խարխլելու ժամանակակից Թուրքիայի ստեղծման պատմությունը:

Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտումը արմատացած է թուրք հասարակության մեջ: Գրողները, որոնք համարձակվել են օգտագործել այդ եզրույթը, ենթարկվել են քրեական պատասխանատվության Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն, որն արգելում է «վիրավորել թուրքականությունը»: Կատարվածի հերքումը դասավանդվում է երեխաներին դեռ վաղ տարիքից: Դպրոցական դասագրքերում Ցեղասպանությունը որակված է որպես սուտ՝ այդ ժամանակաշրջանում ապրած հայերին ներկայացնելով որպես դավաճաններ և օսմանյան թուրքերի գործողությունները հայտարարելով որպես «անհրաժեշտ միջոցներ» հայկական անջատողականության դեմ:

Բայց ինչո՞ւ են մինչ օրս ԱՄՆ բոլոր նախկին առաջնորդները զերծ մնացել հայերի զանգվածային սպանությունները «ցեղասպանություն» որակելուց:

Հեղինակը, վկայակոչելով պատմական իրադարձությունները, նշում է՝ իրականում ԱՄՆ-ն ունեցել է առաջնորդ, որը ժամանակին շատ մոտ է եղել այդ պատմական իրադարձությունը Ցեղասպանություն կոչելուն: Օրինակ, նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981 թվականի ապրիլի 22-ին նացիստական մահվան ճամբարների ազատագրումը հիշատակող հայտարարության մեջ շոշափելիորեն անդրադարձել է «հայերի ցեղասպանությանը»:

Բայց Ամերիկայի նախագահները սովորաբար խուսանավում էին սպանություններն այսպես նկարագրելուց՝ խուսափելու համար Թուրքիայի կողմից այնպիսի հակազդեցությունից, որը կվտանգի երկրի համագործակցությունը տարածաշրջանային հակամարտությունների հարցում կամ դիվանագիտական հարթակներում:

Իսկ ի՞նչն է փոխվել

Որպես նախագահի թեկնածու, Ջո Բայդենը իր մտադրությունների մասին հայտարարել է մեկ տարի առաջ՝ ելույթ ունենալով ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտոնական օրը: Նա օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» տերմինը և պնդել է, որ «մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք բնաջնջմանն ուղղված այս սարսափելի և համակարգված արշավի մասին»: Բացի այդ, վերջին տարիներին Թուրքիայի առաջնորդ Էրդողանի նկատմամբ երկկուսակցական զայրույթն աճել է: 2019-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը բանաձևեր են ընդունել՝ հայերի սպանությունները Ցեղասպանություն անվանելով:

Որպես Օբամայի վարչակազմի փոխնախագահ, Բայդենը երբեք հեշտ հարաբերություններ չի ունեցել Էրդողանի՝ ավտոկրատ առաջնորդի հետ, որը 2016 թվականի օգոստոսին նրան սառն ընդունելության էր արժանացրել: Նրանք հանդիպել էին Թուրքիայում ձախողված հեղաշրջումից մեկ ամիս անց:

Այնուամենայնիվ, միգուցե ավելի կարևոր է նաև Էրդողանի մտերմությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, թուրքական պետության՝ ռուսական հակաօդային հրթիռների գնումը, որը նյարդայնացրել է Բայդենի վարչակազմին և Կոնգրեսի երկու պալատներին:

Բայդենը և Էրդողանը ԱՄՆ նախագահի պաշտոնավարման առաջին երեք ամիսների ընթացքում բովանդակային քննարկումներ չեն անցկացրել, ինչը վկայում է այն մասին, որ Սպիտակ տունը պակաս նշանակություն է տալիս Էրդողանին՝ որպես գործընկերոջ:

Eurasia Group-ի հիմնադիր, քաղաքական ռիսկերի հարցերով խորհրդատու Յեն Բրեմմերն անցյալ ամիս տեսակետ է հայտնել, որ Բայդենը հավանություն կտա Ցեղասպանության ճանաչման մասին հռչակագրին, չնայած գիտակցելով, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վերականգնումն այդ ժամանակ «շատ ավելի դժվար կլինի»:

Էրդողանի օգնականներն ազդարարել են, որ Բայդենի հռչակագիրը թշնամական արձագանքի կհանդիպի Թուրքիայում: Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այս շաբաթ թուրքական ԶԼՄ-ներից մեկի հետ հարցազրույցում ասել է, որ «եթե ԱՄՆ-ն ցանկանում է սրել հարաբերությունները, որոշումն իրենցն է»: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 54


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v