ԱԱԾ-ն պարզաբանում է համացանցում տարածված տեսանյութը Կապանից

ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված
նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ ՀՀ ազգային
անվտանգության ծառայությունը պարզաբանում է, որ տվյալ տեսանկարահանումը
կատարել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի
հատվածում դեռևս մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ
աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի
զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես
համաձայնեցված երթևեկության ընթացքում: Այս մասին հայտարարություն է
տարածել ՀՀ ԱԱԾ-ն:
Անհրաժեշտ է կրկին ընդգծել, որ ինչպես նշված, այնպես էլ հարակից այլ
հատվածներում ներկայումս շարունակաբար իրականացվում են համապատասխան
ընթացիկ աշխատանքներ և յուրաքանչյուր առանձին դեպքով հանրային
լարվածություններ ձևավորելուն միտված հրապարակումներն ու ոչ պաշտոնական
վերլուծությունները անտեղի են և անթույլատրելի:
Հերթական տարաբնույթ շահարկումներից խուսափելու նպատակով և ի հավելումն
2020 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության
կողմից հրապարակված հայտարարության տեղեկացվում է նաև, որ հայ և ադրբեջանցի
սահմանապահների կողմից (իրենց տեղակայման վայրերում), ռուս գործընկերների
հետ համագործակցությամբ, ներկա փուլում էլ սահմանապահ վերակարգերի
տեղակայման աշխատանքներ են իրականացվում ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան
միջպետական ավտոճանապարհի Շուռնուխ-Դավիթ Բեկ հատվածում:
Այս հատվածի վերաբերյալ ևս լրատվամիջոցներում և սոցիալական տարբեր
ցանցերում վերջին օրերին տեղ գտած և հանրության շրջանում անհարկի
անհանգստություններ ձևավորող լուրերը դարձյալ իրականությանը չեն
համապատասխանում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից հիշյալ
բոլոր տարածքներում իրավիճակը լիովին վերահսկվում է և ազգաբնակչությանը
կրկին հորդորում ենք տուրք չտալ ստահոդ աղբյուրների կողմից փոխանցվող
տեղեկություններին՝ զերծ մնալով նաև վերջիններիս տարածումից:
Նշենք, որ համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որում ադրբեջանցի զինվորականները նկարահանել էին Կապանի տարբեր վայրեր:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Աղբյուր: //FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 89