Հայկական արտադրության «X-100»
արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի
(ՌԷՊ) կայան: Կայանի նպատակն է ազդել արբանյակային տեղորոշման GPS, GLONASS
և այլ տեսակի համակարգերի վրա՝ ԱԹՍ-ների և այլ սարքերի տեղորոշման
համակարգերի աշխատանքը մինչև 100կմ հեռավորությամբ խափանելու նպատակով:
Ռազմարդյունաբերական
համալիրի այս և այլ մշակումներին կարող եք ծանոթանալ մարտի 25-27-ը Երևանի
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող #Արմհայթեք
սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի
շրջանակներում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն