ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների քննարկումները շարունակում են ընթանալ թեժ մթնոլորտում: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին մեղադրեց կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ: Մասնավորապես՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերարտադրությանը, Զուրաբյաննա ասաց, որ Սարգսյանը երբեք նման հայտարարություն չի արել ու չի նշել, որ չի ցանկանում դառնալ երկրի թիվ մեկ ղեկավարը: Պողոսյանը փորձում էր պատասխանել հարցին, Զուրաբյանն ընդհատում էր, դահլիճից լսվում էին գոգռոցներ, վեճին միջամտել էր նաեւ Հրանտ Բագրատյանը, ով դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Հայկ Բաբուխանյանի ասում էր՝ արի ստե հլը: Գալուստ Սահակյանը պատգամավորներին կոչ արեց հաշիվները մաքրել դրսում:
Հայկական Ժամանակ