Կարծում եմ՝ գերիների վերադարձման ծանր գործընթացը առաջիկա մեկ ամսում ավարտին կհասցվի. Հովիկ Աղազարյան » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 12:38 – Ադրբեջանը Կուբաթլուի շրջանում հեռուստառադիոհեռարձակմումն ապահովող նախկինում եղած 50 մետրանոց աշտարակ են գործարկել 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Կարծում եմ՝ գերիների վերադարձման ծանր գործընթացը առաջիկա մեկ ամսում ավարտին կհասցվի. Հովիկ Աղազարյան

Կարծում եմ՝ գերիների վերադարձման ծանր գործընթացը առաջիկա մեկ ամսում ավարտին կհասցվի. Հովիկ ԱղազարյանՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այցը Մոսկվա եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում է. առաջին աշխատանքային հանդիպումն է, որը պետք է նվիրված լինի ճանապարհների ապաշրջափակմանը, թե որտեղ, ոնց, ինչ պատասխանատվությամբ, ինչ համամասնությամբ եւ ինչ հեռանկարներով դա պետք է տեղի ունենա: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը:

Նրա խոսքով, շատ մեր հայրենակիցներ, ընդդիմադիր դաշտի գործընկերներն անհանգստություն ունեն, թե ինչու հայտնի հայտարարության մեջ ռազմագերիների վերադարձի հարցը դեռեւս ամբողջությամբ չավարտած մենք անցնում ենք ճանապարհների ապաշրջափակմանը:









«Բանն այն է, որ այդ հանդիպումով ամբողջությամբ չի քննարկվելու այդ գործընթացն ամբողջությամբ: Դա երկարատեւ պրոցես է, հետեւաբար, գերիների վերադարձման ծանր գործընթացը, որը կարծում եմ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ավարտին կհասցվի, եկեք չկապենք այս աշխատանքային խմբի գործունեության հետ:





Իհարկե, այս աշխատանքային խմբում կարելի է մեր հաջորդ քայլերը պայմանավորել, որպեսզի ռազմագերիների վերադարձը արագացվի»,-ասաց նա:





Հիշեցնենք, որ Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին՝ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացման նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբը. հայկական կողմից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Առաջին հանդիպումը տեղի է ունենալու առաջիկա օրերին: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 118


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v