Բայդենի նախագահությունից պատրանք ունենալ պետք չէ. ԱՄՆ-ն առաջնորդվելու է իր շահերով, ոչ թե ամերիկահայության » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Բայդենի նախագահությունից պատրանք ունենալ պետք չէ. ԱՄՆ-ն առաջնորդվելու է իր շահերով, ոչ թե ամերիկահայության

Բայդենի նախագահությունից պատրանք ունենալ պետք չէ. ԱՄՆ-ն առաջնորդվելու է իր շահերով, ոչ թե ամերիկահայության
Անկախ նրանից, թե ով է նախագահը, ամերիկյան քաղաքականությունը գլոբալ առումով չի փոխվելու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ում բնակվող հայ լրագրող Արթուր Սահակյանը՝ նկատելով, որ պետք չէ Հայաստանում մեծ հույսեր կապել Ջո Բայդենի հետ, քանի որ խոշոր փոփոխություններ ակնկալելը միամտություն է։ 

Արթուր Սահակյանը նշեց, որ ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպություններն ավանդաբար աշխատել են դեմոկրատների համար և երբևէ փորձ չեն արել աշխատել Թրամփի ադմինիստրացիայի հետ․ «Նույնիսկ Թրամփի վարորդի, բարեկամի հետ կապ չեն հաստատել, որպեսզի ինչ-որ հարց լուծեն։ Ո՛չ մեր ամբողջ դիվանագիտական կորպուսը, ո՛չ էլ լոբբիստական կորպուսը չի աշխատել, որովհետև նրանք դեմոկրատներից այն կողմ կապեր, շփումներ չունեն։ Դեմոկրատական թևը ներկայացնում են ավանդական կուսակցությունները և լոբբիստական կառույցները, իսկ ԱՄՆ-ում բնակվող հայերի մեծամասնությունն ավելի շատ Թրամփի գաղափարախոսության աջակիցներն են։ Հայերի չկազմակերպված մեծամասնությունն ավելի շատ հարում է ազգային պահպանողական գաղափարախոսությանը, ասել է թե Թրամփին»,-նշեց լրագրողը։


Անդրադառնալով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որում վերջինս կարևոր է գնահատել ԱՄՆ-ի դերը Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, Արթուր Սահակյանը նկատեց՝ ԱՄՆ-ն առաջնորդվելու է իր շահերով․ «Բայդենը պատերազմի ժամանակ Արցախի հետ կապված մեկ հայտարարություն արեց, որ օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն։ Սա այն ժամանակ, երբ մենք ազգովի դուրս էինք եկել և ուզում էինք պայքարել, որ աշխարհը դատապարտեր ադրբեջանա-թուրքական ագրեսիան։ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն ընդհանրապես հայկական թեմայի չանդրադարձավ։ Այդ սին պատրանքները, որ Բայդենը եկավ և Հայաստանի հարցը լուծվելու է, սուտ է»,-ասաց Արթուր Սահակյանը։

Ինչ վերաբերում է ամերիկյան շահերին, լրագրողի խոսքով Թրամփը պատերազմի ժամանակ փորձ արեց և ասաց, որ Արցախի հարցը շատ հեշտ լուծվող հարց է․ «Սկանդինավյան խաղաղապահների տեղակայման տարբերակ առաջարկեց, որից հետո ԱՀ նախագահն անմիջապես նամակ գրեց Պուտինին, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կողմ է ռուսական խաղաղապահների մուտքին։ Այսինքն` Ամերիկան փորձ արեց խնդիրը լուծել, բայց Ռուսաստանի և մեր ներքին դավաճան իշխանությունների շնորհիվ վիժեցվեց դա»,-ասաց Արթուր Սահակյանը։

Հարցին՝ արդյոք ամերիկահայերը կարծու՞մ են, որ Բայդենի իշխանության ժամանակ ԱՄՆ-ն կարող է մեր տարածաշրջանում ինչ-որ փոփոխությունների հասնել, Արթուր Սահակյանը նշեց, որ Թրամփն ավելի կոշտ դիրքորոշում էր ընդունել Իրանի հետ հարաբերություններում․ «Օբամայի օրոք 4 մլրդ դոլար գումար էին տվել, որ Իրանը սառեցնի միջուկային ծրագիրը, բայց հետո պարզվեց, որ և՛ փողն են վերցրել, և՛ չեն սառեցրել, իսկ Թրամփը սառեցրեց Օբամայի այդ ծրագիրը։ Ըստ ամերիկյան իշխանությունների՝ Իրանը ֆինանսավորում էր միջազգային ահաբեկչությունը։ Մի բան պարզ է, որ վերջին չորս տարիների ընթացքում ահաբեկչությունը կանգ է առել։ Օբամայի ադմինիստրացիայի օրոք ամեն օր պայթյուններ էին տեղի ունենում ոչ միայն Ամերիկայում, այլ ամբողջ աշխարհում։ Հիմա Բայդենը խոսում է այն մասին, որ պետք է մեղմի հարաբերությունները Իրանի հետ և շարունակի Օբամայի քաղաքականությունը։ Չգիտեմ՝ դրա արդյունքում ահաբեկչությունը նորից աճելու, թե պակասելու է և դրանից Հայաստանն օգտվելու է, թե ոչ։ Պետք է հաշվի առնենք Իրանի դիվանագիտական բարձր պաշտոնյայի Բաքվում արած հայտարարությունը, որ ողջունում է Ադրբեջանին՝ իր տարածքներն ազատագրելու համար։ Չեմ կարծում՝ ամերիկա-իրանական հարաբերությունների բարելավումը Հայաստանին շատ բան կտա»,-ասաց Արթուր Սահակյանը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն առաջնորդվելու է իր շահերով, ոչ թե ամերիկահայության, լոբբիստական կազմակերպությունների թելադրանքով կամ ակնկալիքներով։ хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: //FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 136


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v